22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժի ժամանակ եւ Սերժից հետո

Երեկ հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» լիդերներից մեկը՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ։ Սանասարյանը բավականին երկար ժամանակ հերքում էր իր՝ որևէ պաշտոնում նշանակվելու հավանականությունը, հայտարարելով, որ չի հավակնում որևէ պաշտոնի։ «Եթե ուզենայի, վաղուց կնշանակվեի»,- պնդում էր նա։ Եվ ահա, ինչպես և ենթադրվում էր, Սանասարյանը նշանակվեց։ Ընդ որում բավականին ազդեցիկ ու կարևոր պաշտոնում, որտեղ կամ պիտի անվերապահ հաջողել, կամ տանուլ տալ ու պատրաստ լինել ամենավատ տարբերակին, որովհետև փաստացի դա մի կառույց է, որի ձեռքի տակով է անցնում պետական եկամուտների մուտքն ու ելքը, այն եկամոտւենրի, որի մասին շատ հաճախ խոսվում է, որ գրպանել է նախորդ վարչակարգը։

Դավիթ Սանասարյանը անաչառ, սկզբունքային մարդ է։ Կամ ԷՐ, մինչ այս պաշտոնի նշանակումը։ Ինչու ենք այսպես ասում։ Շատերը կարող են հիմա ինձ մեղադրել, թե դեռ ոչինչ չարած մեղադրում եմ Դավիթին, բայց իմ մեղադրանքը ոչ թե նրա՝ կոռուպցիոն էության մասին է խոսում, այլ գլխավորապես որպես քաղաքական գործիչ՝ տվյալ դեպքում անսկզբունքայնության։ Եղբայր ջան, լավ ես անում, որ գնում ես ղեկավարելու շատ կարևոր հիմնարկ։ Բայց ինչու ես այդ դեպքում հայտարարում, որ ոչ մի պաշտոնի չես հավակնելու։ Ի վերջո, պոպուլիզմն ու սնոտիությունն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Ում էիր զարմացնում, կամ միթե համազգային պսիխոզը կլանել է ձեզ ամբողջովին։ Ինչով ես դու տարբերվում ասենք, ոչ վաղ անցյլալում հայտնի Սերժ Սարգսյանից, որը նույնպես ոչ պակաս բարի դեմքով, ամենայն պատասխանատվությամբ հայտարարարում էր, որ չի պատրաստվում երրորդ անգամ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը։

Արեց, դրժեց խոստումը, տեսանք թե ինչ տեղի ունեցավ նրա հետ։ Հիմա ինչու էիր նախօրորք հայտարարում, թե որևէ պաշտոնի չես հավակնելու։ Քավ լիցի, խոսքը նրա մասին չէ, թե ինչու ես զբաղեցրել առհասարակ, խոսքը, քո քաղաքական վարքաբանության մասին է, որը որպես ֆեյսբուքյան հասարակ օգտատեր ու քաղաքացի, ինձ մոտ դեռ պաշտոնավարումդ չսկսած, մեղմ ասած կասկածներ հարուցեց։ Ստացվում է, որ դու այդպես չէիր ուզում, ոչ մի կերպ չէիր ուզում, բայց քեզ ստիպեց, խնդրեցին, թախանձեցին, դե դու էլ ամոթն ու գյորա գնացիր։ Եվ, եթե այդքան հեշտ է քեզ համոզել, պաշտոնիդ էության հետ կապված, տեղին չէ միթե իմ մտահոգությունները, որ հետագայում նույնպես քեզ համոզելով, կարող են մարդիկ պետությունից մեծ գումարներ դուրս գրել ու վատնել…

Գրիգոր Սաղաթելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ