Երբ հերոսը անսկզբունքային առնետն ա, իսկ սկզբունքային էշը՝ դավաճան

Քաղաքական ցիրկն ու պոպուլիզմի խրախճանքն էն ա.
- երբ Գարդասիլը պարտադիր ա, իսկ կուտակային կենսաթոշակը՝ ոչ,
 - երբ ԵԱՏՄ-ն քըխ ա, իսկ Պուտինն ու Լուկաշենկոն՝ պապա,
 - երբ Ալեքսանյանը օլիգարխ ա, Ծառուկյանը՝ ոչ,
 - երբ դաշնակցությունը նորից իշխանություն ա,
 - երբ հերոսը անսկզբունքային առնետն ա, իսկ սկզբունքային էշը՝ դավաճան,
 - երբ արևը արևելքում ծագելը նոր ժամանակների ամենամեծ ձեռքբերումն ա,
 - երբ արդարության ապահովումը նշանակում ա վատ որակի ներքնազգեստ՝ բոլորին,
 - երբ օլիգարխիայի դեմ օլիգարխների փողերով ու օլիգարխների շինտեխնիկայով պայքարող ժողովուրդը իշխանության ա բերում Ծառուկյանին ու Սորոսին,
 - երբ արտաքին ուժերի ազդեցության դեմ Խաչակրաց արշավանք հայտարարածներն արտաքին ուժերի դայաղ արած ցուցակով երկրի կառավարության անդամներ են նշանակում,
 - երբ փողոց փակելը քաղաքացիական անհնազանդության խաղաղ պայքարի միջոց հռչակածները մի շաբաթ անց պահանջում են դադարեցնել փողոց փակելը,
 - երբ կոռուպցիայի դեմ պայքարի կոչերով մարդկանց հետևից քցողներն էսօր ազգուտակն ու ընկերական թայֆեն տեղավորում են պետական բարձրագույն պաշտոնների,
 - երբ կոռուպցիայի դեմ պայքարը կրկին վերածվում ա դպրոցի դեմ պայքարի,
 - երբ իրավական պետության ու օրենքի գերակայության համար պայքարը հանգում ա «Նիկոլն ասելա…» տրամաբանության,
 - երբ պետության գերկենտրոնացումից գոռացողները մտնում են դպրոցի ծնողական խորհրդի նիստ ու հրահանգում, թե դպրոցական համայնքն ինչ պիտի անի-չանի,
 - երբ կանանց ուսերին իշխանության էկածների կառավարության մեջ լիքը թրաշով ու անթրաշ տղամարդ կա ու ընդամենը երկու կին,
 - երբ քաղաքական ճգնաժամում գալարվող ու տնտեսական ճգնաժամի դռանը չոքած երկրի կառավարության նիստի օրակարգի գերխնդիրը ծառայողական ավտոմեքենաներն են,
 - երբ քաղաքացիական հասարակության գառան մորթին վրան քաշած գայլերը քաղաքական պայքար են տանում օրնիբուն,
 - երբ երկիրը դոդի բախչա նետածը հեռախոսը ձեռքին բախչի շակալներից ա պատմում …
 
Վահան Ասատրյան
                










































