03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաշինյանի, Միրզոյանի, Միքայելյանի ձերբակալումը իրականում առևանգում էր. փաստաբան

«Ազգային ժողովում ՀՀ  գլխավոր դատախազը հայտարարեց, որ պատգամավորներ  Փաշինյանը, Միրզոյանը, Միքայելյանը ձերբակալվել են ապօրինի հավաք անցկացնելու համար, սակայն մեր օրենսգրքում նմանատիպ իրավական տերմին չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանի խոսքով օրենքում ասվում է՝ օրենքի խախտմամբ հավաք անցկացնել.«Այդ օրը, երբ Փաշինյանին փաստացի առևանգեցին ու տարա, պետք է հասկանալի լիներ, որ դա ձերբակալման գործընթաց չէր, այլ առևանգում, որովհետև նրան փաստացի պատանդի կարգավիճակում էին պահում: Չէին հայտնում, թե որտեղ է գտնվում Փաշինյանը՝ մինչև ազատ արձակման պահը»:

Փաստաբանը նկատում է, որ խաղաղ բնույթ կրող հավաքը չի կարող անօրինական համարվել.«Օրենքով, եթե խաղաղ հավաքի մասնակիցները կալանավորվում են, ապա դա հանդիսանում է եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածի խախտում: Այսինքն՝ խոսքի ազատության և հավաքների ազատության խախտում, որըայս պարագայում ակնհատ էր»,-նշեց Արա Ղարագյոզյանը:

Պաշտպանը անդրադարձավ նաև ՀՀ գլխավոր դատախազի այն հայտարարությանը, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան.«Ինչպես տեսանք՝ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո, գլխավոր դատախազի ստորագրությամբ հավաքի բոլոր մասնակիցները ազատ արձակվեցին:Այստեղ նա հակասեց իր իսկ խոսքերին՝ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ և ՀՀ դատախազությունը անկախ չէ: Ես գտնում եմ, որ Արթուր Դավթյանը պետք է հրաժարական տա, քանի որ նա նախորդ իշխանությունների նշանակած գլխավոր դատախազն է և կայացրել է բազմաթիվ քաղաքական որոշումներ: Ես գտնում եմ, որ պետք է փոփոխվի դատական խորհրդի կազմը և Վճռաբեկ դատարանի նախագահը ևս պետք է հրաժարական տա: Պետք է ձևավորվի անկախ դատական համակարգ, որը հիմք կդառնա արդարադատության հաստատման համար»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ