27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊՎԾ պետի պաշտոնակատարը հաշվետու է քաղաքացիներին. Նա պետք է շուտափույթ շտկի իր սխալը. Փաշինյանը կպարզի տեղի ունեցածը

ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողներին ասաց Քաղաքացու օրվա միջոցառումներին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ ինքը հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, այնուհետև քննադատություններից հետո տված պարզաբանմանը, թե իր քեռին է նվիրել այդ գումարները: Փաշինյանը՝ հավելեց, որ […]

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 3700 կրակոց. Արցախի ՊՆ

Ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:  

Լավ, գազամուղները մեզ շրջանցում են, նավթամուղներն ու երկաթուղիները նույնպես. Ավտոճանապարհային ծրագրեր է՞լ չենք կարողանում մտնել. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պեկինում ընթանում է «Մետաքսի ճանապարհ»  2-րդ ֆորումը։ Մասնակցում է 40 երկրի նախագահ։ Այնտեղ են Պուտինը, Նազարբաևը, Ալիևը և այլն։ Վերջին ճշգրտումներն են կատարվում 3 հիմնական ճանապարհների 6 ենթատարբերակների ուղղությամբ։ Ֆինանսավորումն ընթանում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի միջոցով։ Բանկն ունի 100 մլրդ դոլարի կապիտալ և 1 […]

Արցախցի 150.000 քաղաքացիների անվտանգությունը մեր բոլորի կենսական հարցն է՝ անկախ նրանից, թե մենք որտեղ ենք գտնվում. Զոհրաբ Մնացականյան

Այսօր Երևանում և բոլոր մարզկենտրոններում նշում են Քաղաքացու օրը։ Մաշտոցի պուրակում ընթանում է «Իրազեկ քաղաքացի» հանրային քննարկումը, որին մասնակցում են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Քննարկման ընթացքում ԱԳ նախարարից հետաքրքրվեցին, թե Հայստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո արտաքին […]

Պատմե՞մ Սանասարյանի ողջ տեսանյութը. Պարոն Վանեցյան, հուսամ` հետեւիցս չեք գա

Պատմե՞մ Սանասարյանի ողջ տեսանյութը… -Վաղուց գիտեի, բայց որ էսօր այլք գրել են, -Ես մանրամասնեմ. -Տեսանյութում երեւում են ոչ միայն փողի հաստ տրցակները /չասեմ չափը… բարեւ ձեզ, պարոն Վանեցյան, հուսամ` հետեւիցս չեք գա. Քաղաքացուս օր է ի վերջո, համ էլ` վիդոն էնքա՜ն մարդու կոմպի մեջ կա/. -Հա, եւ ուրեմն` տեսանյութում Դավիթ Սանասարյանը նաեւ հաշվում է այդ […]

Խնդրում եմ, թողեք քայլեմ մի քիչ, ժողովուրդ ջան, ախր դա էլ ճիշտ չի. Փաշինյանը՝ լրագրողներին /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում այսօր՝ Քաղաքացու օրը, այցելել մարզեր։ Մաշտոցի պողոտայում զբոսանքի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս նա տեղեկացրեց, որ Երևանում աշխատանքային ռեժիմով է անցկացնելու օրը։   «Երկուշաբթի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն է տեղի ունենալու Երևանում, դրա համար այսօր չկարողացա գնալ մարզեր` չնայած շատ ուզում էի», – ասաց Փաշինյանը։ Հարցին, թե Քաղաքացու օրը իր պատկերացրած […]

Կարծում եմ՝ արժի, որ տարվա մեջ մի օր առանձնացնենք այս տոնը նշելու համար /տեսանյութ/

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Քաղաքացու օրը» նշելու է եկել Ազատության հրապարակ՝ ընտանիքի և ընկերների ուղեկցությամբ:   Լրագրողների հետ զրույցում Միրզոյանը նշեց, որ տոնի խորհուրդն ամփոփված է տոնի անվան մեջ և այսօր քաղաքացիներն են կանգնած կարևոր որոշումներ կայացնելու հիմքում: «Տարիներ շարունակ մեր երկրում քաղաքացու իրավունքները ոտնահարված էին, հեղափոխությունը հենց դրա մասին էր և հեղափոխության հաղթանակը […]

«Ինչ են արել Էս մեր մտքի տիտանները». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր նոր իշխանությունները մեծ պաթոսով և հպարտությամբ հայտարարում են, որ ոստիկանների աշխատավարձը բարձրացրել են 20 %-ով, բայց մոռանում են, որ ոստիկանները այլմոլորակայիններ չեն ու ապրում են մեր կողքին , ոնց էլ չլինի ունենք ընկերներ ու բարեկամներ։  Ընկերներիցս մեկին շնորհավորում եմ, ասում՝ աշխատավարձդ ավելացել ա ասում […]

Քայլողները այս մեկ տարի է մութ սենյակում կատու են փնտրում, բայց այդ կատուն Նիկոլի ուսերին է. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Փաշինյանի՝ շուրջ մեկ տարվա կառավարման ընթացքում. • Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիայի մեջ. փաստորեն կոռուպցիա կա: • Օրվա իշխանությունը ակնհայտորեն կիրառում է կրկնակի ստանդարտներ անմեղության կանխավարկածի հարցում: • Անթույլատրելի է երկրի ներսում մի խմբի կողմից մյուս խմբի նկատմամբ հեղաշրջման միջոցով քաղաքական ժամանակավոր հաջողության արձանագրումը ներկայացնել […]

Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, և սրանից հետո որևէ այլ իշխանություն չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան. պողոտան Քաղաքացունն է: Սա ամենամեծ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, և սրանից հետո որևէ այլ իշխանություն չի լինելու: Փոխվելու են վարչապետները, փոխվելու են կառավարությունները, Ազգային ժողովները, բայց իշխանությունը չի փոխվելու, որովհետև իշխանությունը քաղաքացունն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված