25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք տեղյակ ենք եղել իրավիճակից. Լիլիթ Մակունցը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին

Վահե Գրիգորյանը չի ասել, որ ինքը ՍԴ նախագահն է, նա հայտարարել է, որ ստանձնում է ՍԴ նախագահի պարտականություններ կատարելը: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, որ չի կարող լինել ՍԴ երկրորդ նախագահ, եւ այստեղ հանցակազմ կա:

Դիտարկմանն ի պատասխան, որ պաշտոնապես ՍԴ նախագահը շարունակում է լինել Հրայր Թովմասյանը, «Իմ քայլի» ղեկավարը կրկնեց Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը, որ ՍԴ-ում կա երկու դատավոր եւ այն պարագայում, երբ մի դատավորն արձակուրդում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները:

Ավետիք Իշխանյանի մեկնաբանությանը, որ նույն տրամաբանությամբ չի կարելի ասել ԱԺ անդամ, կամ խմբակցության անդամ, պետք է ասել ԱԺ պատգամավոր եւ խմբակցության պատգամավոր, Լիլիթ Մակունցը հակադարձեց. «Վստահ եմ՝ պարոն Իշխանյանը գիտի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սահմանադրական բարեփոխումների արդյունքում եւ որն է տարբերությունը ՍԴ անդամ եւ ՍԴ դատավոր լինելու միջեւ: Համեմատությունն ինձ համար ընդունելի ու տրամաբանական չէ»:

Հարցին՝ ինչպիսի՞ն կլինի միջազգային արձագանքը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ես ունեմ համոզմունք, որ այս իրավիճակը պատահական տեղի չի ունեցել»:

Դիտարկմանը, որ դիտավորյալ այսքան ժամանակ իշխանությունը լռել է, մինչեւ Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ դատավոր, նոր բարձրաձայնեն այն մասին, որ ՍԴ-ն չի կարող ունենալ անդամներ, կարող  ունենալ միայն դատավորներ, Լիլիթ Մակունցը հակիրճ արձագանքեց. «Մենք տեղյակ ենք եղել իրավիճակից»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ