Ալափարսցիները փակել են ճանապարհը
Արդեն մի քանի ժամ է, Կոտայքի մարզի Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի՝ Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր համբերության բաժակը լցվել է։ 10 տարուց ավելի է, երբ ոռոգման սեզոնը սկսվում է, մենք զգում ենք, որ մատնվել ենք անտարբերության։ Ջրի կարոտ ենք մնում, […]





































