25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է: Գյուղացիները փակել են ճանապարհը

Հունիսի 21-ին Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 05։00-ից Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները փակել են դեպի Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը, փոխանցում է Shamshyan.com-ը:

Բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։ Նրանք նաև պահանջում են, որպեսզի ընկերության ղեկավարությունից որևէ մեկը հանդիպի իրենց հետ։

Նշված վայր է ժամանել Շնող-Քարկոպ-Թեղուտ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, որը գյուղացիներին վստահեցրել է, որ մինչև երկուշաբթի ընկերության ղեկավարության հետ կքննարկի բարձրացված հարցը և այդ օրը հստակ պատասխան կտա, և եթե պատասխանը չբավարարի բնակիչներին, ապա ինքը ևս կկանգնի գյուղացու կողքին և հարցը կբարձրաձայնի։

Աղբյուրը հայտնում է, որ չնայած հորդառատ անձրևին, բողոքի ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում բացել ճանապարհը։ Իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները, որոնք չեն հասել աշխատանքի վայր ճանապարհի փակման պատճառով, ստիպված վերադարձել են իրենց տները։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ