22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գարեգին Բ-ն ընդունել է Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետ Սարգիս Աղաջանին

Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Սարգիս Աղաջանին՝ ուղեկցությամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց հյուրին` դժվարին տարիներին Իրաքում տարբեր ազգությունների քրիստոնյաներին՝ այդ թվում նաեւ հայերին, ցույց տրված աջակցության եւ անվտանգ ապաստան տրամադրելու համար: 

Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց տիար Աղաջանին Դհոք քաղաքում հայկական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու եւ հայկական Հավրեզք բնակավայրի կառուցումը հովանավորելու, ինչպես նաեւ Էրբիլ քաղաքի հայկական նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու տարածքը բարեկարգելու համար:

Իր հերթին պրն. Սարգիս Աղաջանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հավաստիացրեց, որ շարունակելու է իր օգտակարությունն ու աջակցությունը բերել Իրաքի քրիստոնեական համայնքներին: Վերջինս տեղեկություններ փոխանցեց Վեհափառ Հայրապետին Իրաքում բնակվող քրիստոնյաների ներկայիս կացության մասին:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը տիար Սարգիս Աղաջանին մաղթեց Աստծո պահպանության ներքո շարունակելու իր աստվածահաճո եւ արդյունավոր գործունեությունը:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ