29 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյան Նիկոլը կանի բոլոր «սև» գործերը, որպեսզի երկրորդ էշելոնով եկողը սպիտակ ձեռնոցներով ու բակենբարդներով մտնի գործի մեջ

… Այո, օրվա իշխողն ամբողջովին բացահայտել է իր ծրագրերը, որ ոչ այնքան իրենն են, որքան հայոց տանը դրսից պարտադրված ծրագրեր: Նրբությունն այլ տեղ է. օրվա իշխողը բացում է իր խաղաքարտերը, որովհետև արդեն էներգաթափ է և չի կարողանում խաղը սահուն առաջ տանել։ Դատական «ռեֆորմը», ղարաբաղյան «դավադրության» մանիպուլյատիվ խոր դրսևորումներն ընթանում են տուրբուլենտության բարձր դրսևորումներով, ինչն էլ […]

«Գլուխդ կկոխեմ ո….դ» … «արի, որ բերանդ ջարդեմ». Ռեստորանի տնօրենը՝ իշխանական պատգամավորի հետ միջադեպից

հունիսի 2-ին Արագածոտնի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել Իմ քայլը խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանի մասնակցությամբ: Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում մի խումբ անձանց միջև։ Նշված վայր էին մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել էին, որ վիճաբանությունը տեղի է […]

Վրաստանը չի գնահատելու Հայաստանի այդ ժեստը. Աշոտյանը՝ ՄԱԿ-ում Վրաստանի բանաձեւին դեմ չքվեարկելու մասին

Վրաստանը չի գնահատելու այն ժեստը, որով Հայաստանը չի քվեարկել ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացրած բանաձեւի դեմ, Ռուսաստանը չի հասկանա այդ ժեստը։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։   «Մեր իշխանությունները համաշխարհային մակարդակի PR են փորձում անել, որ տեսեք, թե Հայաստանը ինչ ուղերձ է հղում Վրաստանին, որ մենք, առաջին անգամ այս […]

ՄԻԵԴ-ը, Մանվել Գրիգորյանի ծանր առողջական վիճակը հաշվի առնելով, ՀՀ կառավարությունից պահանջում է

Մարդու իրավունքների դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում Մանվել Գրիգորյանին տեղափոխել բժշկական հաստատություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա առողջական վիճակով պայմանավորված միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: ՄԻԵԴ-ը, Մանվել Գրիգորյանի ծանր առողջական վիճակը հաշվի առնելով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի […]

Զեյնալյանի հրաժարականի պատճառն «Իմ քայլը» խմբակցության դժգոհությունը չէ. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դժգոհություններ ունեցել է արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանի աշխատանքից և քննարկել է խմբակցության նիստում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ միաժամանակ պնդելով, որ Զեյնալյանի հրաժարականի պատճառն իրենց դժգոհությունը չէ: «Մտահոգություններ են հնչել հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, այդ […]

Ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ. ԲՀԿ-ն դեմ է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, խորհրդարանում այս մասին լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:   Նա նշեց, որ նախագծում բավականին դրական կետեր կան, բայց եկամտային հարկի համահարթեցմանն իրենք դեմ են: «Համահարթեցման հարցում մենք դեմ ենք լինելու: Այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ», – ասաց Ծառուկյանը: […]

Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից ինչ-որ բան ստանալ ևս. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է զենքի մատակարարման հարցը: «Մենք համագործակցում ենք ռազմա-տեխնիկական ոլորտում, և, իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնագրեր: Եվ ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված», – ասել է Փաշինյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպման […]

«Երբ Սերժ Սարգսյանի բացած գործարանները նորից ես բացում». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ բանակի մասին գիտելիքներդ մայկա տռուսիկից այն կողմ չի անցնում։ Երբ Հայ֊ռուսական հարաբերությունները տուրիստների մակարդակ է իջնում։ Երբ խոստացած ներդրումներդ այդպես էլ մնում են օդում։ Երբ Սերժ Սարգսյանի բացած գործարանները նորից ես բացում։ Երբ խոստացածդ միլիարդները անգամ միլիոնի չի ձգում։ Երբ պարապությունից մենակ ՖԲ ստատուսներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի