Փաշինյանը ցինիկաբար խզել է կապը իրականության հետ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով henaran.am -ի հարցին, անդրադարձել է այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ կառավարության աշխատանքին վերաբերող հայտարարությանը:
Պարոն Շարմազանով այսօր վարչապետ Փաշինյանն իր կառավարության աշխատանքը փայլուն գնահատեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: Համամի՞տ եք ՀՀ վարչապետի գնահատականին. «Այսօր ԱԺ-ում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարել է, թե կառավարության աշխատանքը փայլուն է գնահատում: Սա ցինիկության բարձրագույն աստիճանն է: Նիկոլը կառավարության աշխատանքը հայտարարում է փայլուն շարունակվող արտագաղթի, ներդրումների բացակայության, արտահանման ծավալների կտրուկ նվազման, աշխատատեղերի փակման, թանկացումների, օպտիմալացման ու կրճատումների, երկրից կապիտալի արտահոսքի իրողության պայմաններում:
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նիկոլական իշխանության օրոք ըստ մասնագետների՝ ՀՀ-ում 11 անգամ նվազել է ներդրումները, կրկնում եմ՝ 11 անգամ:
Եթե սա Նիկոլի նշած կառավարության փայլուն աշխատանքն է, ուրեմն գործ ունենք անլրջության հետ»: