09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությունը հանցակազմ է պարունակում». Արփինե Հովհաննիսյան

«Իրավական տեսանկյունից սա Սահմանադրության այլասերված մեկնաբանությունն է։ Չկա այդպիսի ճշմարտություն ու սա վկայում է երկրում իրավական աբսուրդի ժանրի ծաղկման մասին։ Եթե անգամ այդ մարդու ասածի մեջ լիներ 0,5 տոկոս ճշմարտություն, ապա ինքը չէ, որ պետք է երդման ժամանակ մեկնաբաներ միանձնյա ու ինքնահռչակեր ինքն իրեն։ Հանցակազմերի առկայության մասին էլ չեմ խոսում»։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։

Արփինե Հովհանիսյանի խոսքով՝ չի կարող ողջ քաղաքական իշխանությունն առաջնորդվել մեկ անձի իրավական կարծիքով։

«Այո, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեկ իրավաբանի կարծիք, որքան էլ աբսուրդային, բայց կարծիք է։ Չի կարող մեկ անձի կարծիքը դրվել այլ պետական մարմինների գործողությունների հիմքում։ Նրանք կդառնան շարքային հանցագործներ։ Եվ վերջապես՝ բարոյական հարթության մեջ դիտարկենք երևույթը․ ինչու՞ Վահե Գրիգորյանն իր ընտրության ժամանակ չէր ասում իր այս մեկնաբանություն-կարծիքի մասին։ Իրեն առաջադրողը՝ Արմեն Սարգսյանը, տեղյա՞կ է այդ մասին, թե՞ ոչ, կիսու՞մ է այդ կարծիքը, թե՞ ոչ։ Վերջապես Միջազգային հանրության արձագանքը պատկերացնո՞ւմ են», – ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը։

aysor.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ