15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միխայիլ Բաղդասարովը նոր օդանավականի տե՞ր.Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ” օրաթերթին հայտնի է դարձել, որ “Արմավիա” ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նոր օդանավակայան է գնել արտերկրում: Թերթը տեղեկացել է նաեւ, որ վերջինս պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել այնտեղ: Սակայն, “Արմավիա” ավիաընկերության մամլո ծառայությունից  հերքել են լուրը՝ ասելով,  թե այն չի համապատասխանում իրականությանը: “ Երբ  “Ժողովուրդ”-ը գրում էր, որ “Արմավիա”-ում մեծամասշտաբ կրճատումներ են կատարվում, դարձյալ […]

“Հայոց արծիվները” 2 տարեկան է. ծնվեց փոքրիկ Արծվուհին

Այսօր, հունվարի 27-ին «”Հայոց արծիվներ”  հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան 2-րդ տարեդարձն է:   Կազմակերպության առաջնորդ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի ուրախությունը  թերեւս կրկնակի է: Այսօր Երեւանում  ծնվեց  ամենակրտսեր “Արծիվը”` Աստղիկ Խաչիկի Ասրյանը: “Հայոց արծիվներ” ՀԿ նախագահությունը շնորհավորում է փոքրիկ Աստղիկի ծնունդը, մաղթում առողջություն, անհոգ մանկություն եւ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի: Սա […]

Լոռեցի երիտասարդը Գինեսի ռեկորդ է սահմանելու /վիդեո/

Ծննդով ալավերդցի 21-ամյա  Ռուբիկ Միքայելյանը հունվարի 28-ին,  “Գրանդ սպորտ” դահլիճում Գինեսի ռեկորդ է սահմանելու: Ռուբիկը պետք է  մեջքին պառկած ձեռքերը առաջ պարզած բարձրանալով` դեպի առաջ արտակորում անի: Այլ կերպ ասաց “փորի պրեսս”՝  6500 հատից ավելի: “Մինչեւ բանակ գնալս 4010 հատ էի անում, բանակում դա հասցրի 6500-ի, հիմա վաղը պիտի գերազանցեմ այդ ռեկորդը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուբիկը: […]

Բնիկ ամերիկացիների իսկական “բնօրրանը” Ասիան է

ԱՄՆ-ի գիտնականները Հյուսիսային Ամերիկայի արմատական բնակիչների ԴՆԹ-ների նոր հետազոտություն են կատարել եւ պարզել, որ հնդկացիների նախնիները Ալթայի երկրամասից են եղել: Պատմաբանների խոսքով` Սիբիրի այս տարածքը կարելի է համարել քաղաքակրթության  “օրորոցը”, գրում է “The Daily Mail”-ը: Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների խոսքով` Ալթայի հին բնակիչների գեները մուտացիայի ենթարկվել 13-14 հազար տարի առաջ, երբ մարդիկ Եվրասիայից Ամերիկա են տեղափոխվել […]

Մարդիկ ավելի շատ հակված են գիրքը նվիրել. դատապարտյալների համար արդեն 1000 կտոր գիրք է հավաքագրվել

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ, մոտ երեք շաբաթ առաջ մեկնարկեց “Գրքեր դատապարտյալներին” ակցիան, որի նպատակն է բազմաժանր գրքերի հավաքագրման միջոցով համալրել ՔԿՀ-ների գրադարանները:    Նախաձեռնությունը լայն արձագանք է գտել հանրության շրջանում եւ հաջողությամբ շարունակվում է: Henaran.am-ի  հետ զրույցում ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրայնն ասաց, որ արդեն շուրջ հազար […]

Ցմահ դատապարտվածների թիվը չափից շատ է մեր երկրի համար. Հելսինկյան կոմիտե

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մի շարք հասարակական կազմակերպությունների հետ միասին դիմում են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին,  ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, որում մասնավորապես ասված է. ‘’ Հայաստանում կա  104  ցմահ դատապարտյալ, ինչը բավականին  մեծ […]

Թուրքերը ոչ միայն ժխտում են Հայոց ցեղասպանությունը, այլեւ շարունակում են այն

Երբ հայն սպանվում է թուրքի կողմից, դա  հազվադեպ է պատահականություն լինում, այն էլ երբ սպանությունը կատարվում է ապրիլի 24-ին: 2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման կայազորում սպանված Սեւակ Շահին Բալըքչի սպանության փաստերը  այդ ժամանակ ցույց են տվել, որ սպանությունը պատահական չէ տեղի ունեցել: Սակայն հիմնական վարկած է համարվել “զենքի հետ անզգուշաբար խաղալու հետեւանքով սպանվելը”: Դատավարության վկա […]

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակին օրն է /վիդեո/

Այսօր  Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: 1945-ի հենց այս օրը` հունվարի 27-ին, սովետական զորքերն ազատել են Աուշվիցը` ֆաշիստների ամենամեծ մահվան ճամբարներից մեկը: Ազատման պահին այնտեղ կենդանի էր մնացել ընդամենը 3 հազար բանտարկյալ: Միայն այս ճամբարում պահվել է գրեթե 4 մլն մարդ, որոնցից 2,5 միլիոնին այրել են: Այստեղից էլ առաջացել է “հոլոքոստ” եզրույթը, որը հունարենից թարգմանաբար […]

Երիտասարդին դուր է գալիս ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դառնալը

Ըստ  որոշ տեղեկությունների,  ՀՀԿ  համամասնական ընտրացուցակում ընդգրկելու համար քննարկվում է նաեւ  Հայաստանի ավետարանականների ալյանսի քարտուղար Ռաֆայել Գրիգորյանի որդու` Արեն Գրիգորյանի անունը: Նա Երեւանի պետական համալսարանի ասպիրանտ է: Որոշ դիտորդների կարծիքով,   Արենի անունը ցուցակում հայտնվելու դեպքում  ՀՀԿ-ի քվեները ավելանալու են  մոտ 50 հազարով: Հայաստանի ավետարանականների այլանսում այդքան ընտրող կա: Արեն Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ […]

Մարգար Օհանյանի գործով դատական նիստն` այսօր. բացահայտումների սպասումով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է   Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին: Դատարանը շարունակելու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի