14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

16-ամյա աղջիկը “քիլլեր” է վարձել մորը սպանելու համար

Կոմիի Հանրապետությունում ձերբակալվել է բժշկական քոլեջի 16-ամյա ուսանողուհին` սեփական մոր սպանությունը կազմակերպելու համար, տեղեկացնում է  “Lifenews”-ը: Ոստիկաններին հաջողվել է կանխել պատվիրված սպանությունն այն բանից հետո, երբ վարձու մարդասպանն ինքն է մատնել “պատվիրատուին”: Ինչպես պարզել են իրավապահ մարմինները, անչափահաս Վալերիան որոշել է ամեն գնով հաշվեհարդար տեսնել մոր հետ, ով իրեն թույլ չի տվել դասավորել անձնական կյանքը: […]

Փոխվելու ենք, որ կարողանանք փոխել. ազատամարտի վետերանները գերագույն գլխավոր հրամանատարի կողքին են /վիդեո/

“Պատերազմը դեռեւս ավարտված չէ, ընդամենը ժամանակավորապես կնքվել է հրադադարի պայմանագիր”,-այսօր Ազատամարտի վետերանների միության հինգերորդ համագումարին իր ելույթում ասաց միության նախագահ Համլետ Հովսեփյանը: Նա նշեց, որ այս պայմաններում առավել քան կարեւոր է միասնական լինելը հակառակ պարագայում կարող ենք թանկ վճարել եւ կորցնել այն, ինչը կարողացան ձեռք բերել մեր միասնականության շնորհիվ: Համլետ Հովսեփյանն իր ելույթում անդրադարձավ ազատամարտիկների […]

Ընտրական շրջանում մեծ դեր են ունենալու հավասարակշռված լրատվամիջոցները. ՄԻՊ

Պատասխանելով լրագրողների այն հարցին` ինչ դեր կունենան լրատվամիջոցները ընտրությունների ժամանակ, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ լրատվական դաշտը շատ բազմաշերտ է, եւ նույն միտքը եթերում այլ կերպ է մեկնաբանվում, մամուլը՝ մեկ այլ, էլեկտրոնային լրատվամիջոցները՝  այլ: Ըստ ՄԻՊ-ի` իշխանամետ եւ միակողմանի լուսաբանող լրատվամիջոցները քարոզչական դեր կունենան, ընդդիմադիր լրատվամիջոցները ինտրիգայի դեր ունեն, քանի որ նրանք խառնաշփոթ եւ ինտրիգներ են […]

“Ժողովրդավարությունը նավթից թանկ է”. չեխահայ համայնքն Ալիեւին բողոքի ակցիայով է դիմավորել /վիդեո/

Ապրիլի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Պրահա այցելության մեկնարկի օրը նշանավորվեց նաեւ այցի ընթացքում չեխահայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիայով: Չնայած Պրահայում տեղացող հորդառատ անձրևին, չեխահայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ցույց էին կազմակերպել Ալիեւի կեցավայրի առջեւ եւ պարզել էին “Ալիեւը բռնակալ է”, “Ժողովրդավարությունը նավթից թանկ է”, “Հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է” եւ նման այլ կարգախոսներով […]

Կարապետիչը ապացուցելու բան ունի

“ժողովրդական կուսակցության” նախագահ Տիգրան Կարապետյանը համոզված է, որ եթե ժողովրդին ինչ-որ բան են բաժանում, հետո դավաճանում են, ինչ էլ անեն, հետո նրանց էլ չի վստահի: “Այո, կա կաշառքը: Որոշներն ասում են, եթե ՀՀԿ-ն 10 հազար է բաժանում, ԲՀԿ-ն 15 հազար, շուկայական հարաբերություններ կան”,-ասաց թիվ մեծամասանական ընտրակարգով թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Կարապետյանը: Նա […]

Վովան որոշել է “քոքից” փոխել

Երեկ “Մոսկվա” կինոթատրոնում տեղի է ունեցել  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ թատրոնի եւ կինոյի տաղանդավոր դերասան  Խորեն Աբրահամյանի հուշ-երեկոն, որին մասնակցել են միայն ոստիկաններն ու նրանց ընտանիքի անդամները: Լուրը հասատեցին նաեւ ոստիկանության   հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից`  ոչ մի արտառոց բան այդտեղ չտեսնելով: Henaran.am-ին վարչությունից ասացին, […]

Այսօր պատարագ չի մատուցվի, որովհետեւ Քրիստոս պատարագվեց խաչի վրա

Այսօր Մեծ Պահքի Ավագ շաբաթվա 5-րդ օրն է Ավագ ուրբաթը, որը Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: […]

Ձվի փոխարեն` կանաչին. Երկիր

 Ըստ “Երկիր” օրաթերթի, շուկաներում կտրուկ բարձրացել է կանաչեղենի գինը: Վաճառողները նշում են, որ կանաչին թանկացել է երեկ երեկոյան, եւ բարձր գինը կպահպանվի մինչեւ տոնի ավարտը: Նրանք նույնպես դժգոհ են առկա գներից. “Եթե առաջ էժան գնով անմիջապես գյուղացուց էինք առնում, այժմ “3-րդ ձեռք” կոչվածը կա. գյուղացուց վերցնում է մեկ այլ վերավաճառող եւ բարձր գնով վաճառում մեզ”: […]

Արագաչափերը խաբու՞մ են. Հայացք

Ըստ “Հայացք”-ի, վերջին օրերին բազմաթիվ վարորդների տարակուսանքի նոր առիթ է ընձեռվել: Նրանք ստացել են, այսպես ասենք, “տուգանային” նամակներ իրենց կողմից այս կամ այն վայրում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մասին: Տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի միջոցով գրանցված խախտումների համար վարորդները պետք է վճարեն այս կամ այն չափի գումար: Նորությունը, սակայն, սա չէ, այլ այն, որ շատ վարորդներ […]

Գագիկ Բեգլարյանը թող չզգա հաշմանդամություն ունեցող մարդու առօրյան. Առավոտ

ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ տեղում Գագիկ Բեգլարյանն է, իսկ “Ժառանգության” նույն հորիզոնականում՝ “Աշխարհն առանց արգելքների” ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը: “Առավոտ”-ի  հարցին՝ Գագիկ Բեգլարյանի եւ ձեր ներուժն ինչպե՞ս կգնահատեք քաղաքականության մեջ՝ Արման Մուշեղյանը պատասխանեց, որ իրենք տարբեր հարթություններում, տարբեր ոլորտներում են գործում: “Իհարկե, իր ճանաչումով, կարծում եմ, պարոն Բեգլարյանը շատ ավելի հայտնի է համենայնդեպս Երեւանում, քան ես, բայց այն  խնդիրը, որ ես եմ ներկայացնում, պարոն Բեգլարյանին հասանելի չէ: Կարծում եմ, տա Աստված երբեւիցե չզգա, թե ինչ է զգում հաշմանդամություն ունեցող մարդն՝ իր առօրյա կյանքում: Ես  գալիս եմ, որպեսզի ապահովեմ հավասար իրավունքներ:  Թե պարոն Բեգլարյանն ինչի համար է գալիս՝ ես չեմ կարող ասել: Մեր համեմատությունը իրար հետ միայն 10-րդ տեղի հետ է կապված, դրանից դուրս մենք համեմատության եզրեր չունենք”,-ասել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված