03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաշմանդամները ընտրելու խնդիր ունեն

“Այս տարվա ընտրությունները մատչելիության առումով կտարբերվեն մնացած բոլոր ընտրություններից: Մոտ չորս տոկոսով էլ այս տարի առաջընթաց կլինի, կբարելավենք ցուցանիշները: Ցավալին այն է, որ դանդաղ ենք առաջ գնում”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Փարոս” ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը`անդրադառնալով հաշմանդամների ընտրության մասնակցության իրավունքին: Սակայն սա դեռ չի նշանակում, թե խնդիրը լուծվել է: “Մենք ընդհանուր առմամբ պատրաստ չենք ընտրություններին: 2003-ի […]

Արամ Մանուկյանը չէր լսել Սուքիասյանի շտաբի բաժանած ընտրակաշառքի մասին

ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀԱԿ-ը աշխատելու է մարդաշատ հավաքների ուղղությամբ: Անձամբ Արամ Մանւոկյանը “տնետուն” ծրագիրն է իրականացնելու: Նրա խոսքով, նա մեկ առ մեկ մտնելու է իր ընտրատարածքի ընտրողների բնակարանները: ”Արաբկիրում 3 հազար տուն եմ այցելելու, բազմոցային եւ խոհանոցային ընդդիմության հետ հանդիպելու եմ […]

Իսկ ո՞վ է մեր վաղվա քաղաքացին ու վաղվա մտավորականը

՛՛Ես  չեմ հասկանում, երբ քաղական ուժերը ասում են՝ մենք պիտի հաղթենք,այդ  ու՞մ պիտի հաղթենք,  մի տեսակ վանող բան կա այդ կոչի մեջ, եթե պիտի հաղթի, այդ ժողովուրդը պիտի հաղթի՛՛,- այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը՝ խոսելով կուսակցականացված մտավորականների ու քարոզարշավի մասին: Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանում քաղաքական կյանքը չի հասել պրոֆեսիոնալ […]

Նախագահը խաղացել է երեխաների հետ /վիդեո/

Ավելի քան 30 հազար  մեծահասակներ եւ երեխաներ են Զատկի տոնին այցելել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկնոջը: Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, Սպիտակ տան հարավային մասում տեղի է ունեցել ավանդական մանկական տոնը` Զատկի հավկիթներ գլորելով, սպորտային խաղեր խաղալով, գրքեր կարդալով, ուտեստներ պատրաստելով, կրկեսային համարներով եւ երաժշտական կատարումներով: Այս ավանդույթն ԱՄՆ-ում ձեւավորվել է դեռեւս 1878-ն`ԱՄՆ 19-րդ […]

Ապրիլի 14-ը` համաքաղաքային շաբաթօրյակի օր

Ապրիլի 14-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել  համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին և ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար. “Բացի կազմակերպված ծառատունկի, որն իրականացվելու է առանձնացված […]

“Միսս Հայաստան-2012”-ի եզրափակիչ փուլի մասնակիցներն արդեն հայտնի են /վիդեո/

“Միսս Հայաստան-2012″ գեղեցկության մրցույթի նախընտրական փուլն ավարտվել է, հայտնի են այն աղջիկների անունները, ովքեր այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր կմասնակցեն եզրափակիչ փուլին: 18-24 տարեկան աղջիկներից, որոնք կմասնակցեն մրցույթին, հաղթողը հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնել “Միսս աշխարհ-2012”  մրցույթին, որին մինչ այժմ Հայաստանը ոչ մի ներկայացուցիչ չի ուղարկել: Աղջիկներին ներկայացվող պարտադիր պահանջներն են  170 սմ-ից […]

Օրինակ վերցնել նախագահից /վիդեո/

“Հարմոնիա” ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով  հաշամանդմների իրավունքների մասին` ասաց, որ որքան շատ լինեին հաշմանդամներ կուսակցություններում և ԱԺ-ում,  այդպիսով ավելի մեծ հնարավորություններ կլիներ խնդիրները բարձրաձայնել: “Ես ինքս աշխատում եմ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում, եւ կոչ եմ անում բոլորին օրինակ վերցնել նախագահից: Եթե 3 տարի առաջ այդ ամենը անհնար էր, […]

Gallup-ը ընտրությունների օրը էկզիթ-փոլ կիրականացնի

Gallup international association հետազոտությունների կենտրոնը Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանանական ընտրությունների հետ կապված սոցիոլոգիական հետազոտություն եւ էկզիթ-փոլ կիրականացնի: Այս մասին պայմանագիրն այսօր ստորագրվեց “Արմենիա” հեռուստաընկերության եւ Gallup international association հետազոտությունների կենտրոնի միջեւ:  Կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխան սոցիոլոգիական հարցում կիրականացնի նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ կհրապարակի ապրիլի 27-ին: Սոցիոլոգիական հարցումը կիրականացվի Երեւանում եւ ՀՀ մարզերում: “Երկու ուսումնասիրությունները […]

Բաց նամակ Երեւանի քաղաքապետին

 “Փրկենք կենդանիներին”  ՀԿ-ն, “Դինգո” կամավորների թիմը և Երևան քաղաքի տարբեր համայնքներում բնակվող մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ ասվում է. “Խնդրում ենք սույն նամակը չդիտարկել որպես վերջնագիր, այլ սոսկ բարի կամքի դրսևորում: Ձեզ դիմելու բուն պատճառն այն է, որ մենք քաջ գիտակցում ենք, որ ներկա լարված նախընտրական քաղաքական իրավիճակում […]

Լուրջ միջադեպ թուրք-սիրիական սահմանի վրա

Լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրք-սիրիական սահմանի վրա: Կրակ է  արձակվել սիրիացի փախստականների ճամբարի վրա: Ինչպես տեղեկացնում է “Интерфакс”-ը, առնվազն 2 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր են: Ամենայն հավանականությամբ հարձակումն իրագործել են սիրիական զորքերը: “ИТАР-ТАСС”-ի տվյալներով` Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Սիրիայի կողմից Թուրքիայի տարածքում կրկին կրակոցներ հնչեն: Արտգործնախարարությունը նշել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի