03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը բնապահպան ակտիվիստների հետ համամիտ է

                ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը այսօր, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձավ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքին: Սասունցի Դավթի հրապարակում հավաքված բազմության առջեւ նախագահը հայտարարեց. “Այսօր ակնհայտ է, որ կա պահանջարկ եւ նույնիսկ պայքար այս հարցում: Այստեղ մենք դաշնակիցներ ենք: Մի քանի տարի` եւ […]

Հայտնի երգչուհիների կողքին` շնորհալի ուսանողներ

Այսօր` ապրիլի 10-ին, ‘Շառլ Ազնավուրի’ անվան հրապարակում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի հետ համատեղ կազմակերպել է բացօթյա համերգ` “Ուսանողական գարուն”: “Ուսանողական գարունը” արդեն ավանդական դարձած միջբուհական միջոցառում է, որի նպատակն է  հնարավորություն տալ տաղանդավոր ուսանողներին ինքնադրսեւորվելու եւ ուսանողական տոն ապահովելու համար: ՀՀԿ Երիտասարդական թեւի նախագահ Կարեն Ավագյանի խոսքով` պատահական […]

Քանի որ իշխանություն ենք, մենք պետք է հանդուրժող լինենք. ՀՀԿ նախագահ

“Մենք այս տարիների ընթացքում թերությունները չենք թաքցրել, իսկ հաջողությունները չենք թմբկահարել, մենք աշխատել ենք”,-այս խոսքերով սկսեց հանդիպումը Էրեբունիի ընտրողների հետ: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն է: Նախագահն անդրադարձավ արտաքին քաղաքականության ոլորտին եւ շեշտեց. “Արտաքին քսղաքականության մեջ ինչ-որ արվել է, արվել է կշռադատված` հավատով եւ խղճով: Մենք չենք նստել ու […]

Սաքունցը շարունակում է պայքարել ոստիկանապետի դեմ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցն   ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  դատական նախնական նիստը կայացավ այսօր Երեւանի  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը  պահանջում է  Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր արտահայտությունները, որոնք, ըստ կազմակերպության, զրպարտություն են։ Գասպարյանը նման արտահայտություններ արել է, երբ պաշտպանության նախարարության […]

Ի՞նչ հարցեր են հուզում քաղաքացիներին

 ‘’Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը’’ իրականացնում է ‘’Ընտրությունների փոստատար’’ ծրագիրը, որով փորձ է արվում Հայաստանի շարքային ընտրողներին մասնակից դարձնել երկրի քաղաքական օրակարգի ձեւավորմանը եւ բարձրացնել կուսակցությունների ու դաշինքների պատասխանատվությունը ընտրողների նկատմամբ: Ս.թ. փետրվար ամսին ծրագրի ‘’փոստատարներն’’ այցելել են Հայաստանի Հանրապետության 70 բնակավայրեր եւ 18 տարեկան ու ավելի բարձր տարիքի քաղաքացիներից հավաքել նրանց հուզող թեմաներին առնչվող հարցեր` […]

Ծառուկյանի մտավախությունը

Henaran.am-ի տեղեկություններով, ապրիլի 23-ին Սյունքիում կայանալիք “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախընտրական հանդիպումներին, կուսակցության ղեկավարությունը որոշել է հարեւան` Վայոց ձորի մարզից ընտրողներ հասցնել Սյունիք: Մեր աղբյուրների փոխնացմամբ, Ծառուկյանը մտավախություն ունի, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը արգելելու է ընտրողների մասնակցությունը ԲՀԿ հանդիպումներին: Ծառուկյանը հույսը դրել է հարեւան մարզի վրա: Նշենք, որ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ԲՀԿ անդամ է, […]

Քաղաքացիներին հուզող հարցերը արձանագրել է ‘ընտրությունների փոստատարը’

 ‘’Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն’’ հասարակական կազմակերպությունն իր գործընկեր կազմակերպությունների` Ժուռնալիստների ‘’Ասպարեզ’’ ակումբի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ իրականացնում է ‘’Ընտրությունների փոստատար’’ ծրագիրը, որով փորձ է արվում Հայաստանի շարքային ընտրողներին մասնակից դարձնել երկրի քաղաքական օրակարգի ձեւավորմանը եւ բարձրացնել կուսակցությունների ու դաշինքների պատասխանատվությունը ընտրողների նկատմամբ: Ծրագրի հովանավորներն են Երեւանում Բրիտանական դեսպանատունը, Բաց հասարակության հիմնադրամներ […]

13-ամյա երեխայի կրակոցը մեծ սկանդալի առիթ է դարձել

Ֆելիպե Խուան Ֆրոյլան Մարիչալարը` Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի թոռը, շփոթմամբ կրակել  է իր ոտքի վրա` հրաձգության դասընթացի ժամանակ: 13-ամյա արքայազնը կրակել է փոքր տրամաչափի  հրացանից, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Միաժամանակ Իսպանիայում սկանդալ է ծագել` կապված այս միջադեպի հետ: Ըստ Իսպանիայի օրենքի` մինչեւ 14 տարեկան երեխաներին արգելված է նույնիսկ ձեռքում զենք պահել, առավել եւս` […]

Գետի ջուրը լցվել է բնակելի տները

Ապրիլի 10-ին , ժ. 11:20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում Եղնաջուր գետի մակարդակի բարձրանալու հետեւանքով ջուրը լցվում է բնակելի տների տարածքներ: Դեպքի վայր է մեկնել Ամասիա գյուղի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

Ամռանը մեկնարկելու է ‘Իմ Հայաստան’ փառատոնը

Հունիսի 29-ին Զվարթնոց պատմաճարտարապետական համալիրում կմեկնարկի ‘’Իմ Հայաստան’’ համահայկական փառատոնը, որին ակնկալվում է, որ Սփյուռքից կմասնակցի մոտ 1000 մարդ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի կազմակերպիչները մանրամասնեցին, որ ծրագրում կներկայացվեն պարի, խմբերգի, անհատ կատարողների, ինչպես նաեւ դուդուկի համահայկական օրեր: Ընդհանուր առմամբ կլինեն 50-ից ավելի միջոցառումներ: Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը պարզաբանեց, որ ‘’Իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի