03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պահանջվում է մի տեղեկատվություն, որին ոստիկանությունը չի տիրապետում. Հովհաննես Քոչարյանը` միասնական շտաբի դիմումի մասին

Ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ “Ժառանգության” մասնակցությամբ ստեղծված միասնական  շտաբի կողմից  ՀՀ ոստիկանապետին, դատախազին եւ վարչապետին դիմում էր ուղղվել` իրենց տրամադրել այն քաղաքացիների ցուցակը, ովքեր պետռեգիստրում գրանցված են, սակայն ֆիզիկապես Հայաստանում չեն գտնվում: Դիմումի տակ, բացառությամբ ԲՀԿ-ի ներկայացուցչի, ստորագրել են մյուս երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում ՀՀ ոստիկանության […]

Gallup-ի հարցումների համաձայն` առաջատարը Հանրապետական կուսակցությունն է

Սոցիոլոգիական հետազոտությունների համաշխարհային առաջատար GALLUP International association-ի կողմից իրականացված հարցման արդյունքներով` խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարում են հինգ կուսակցություններ: Հետազոտության ընթացքում, հարցման ենթարկված ՀՀ քաղաքացիները` ‘’ո՞ր կուսակցությանը կընտրեիք, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի’’ հարցին պատասխանել են. ՀՀԿ` 34%/ կամ հավանական ընտրողների 38%-ը/,  ԲՀԿ` 28%, ՀԱԿ` 9%, ՕԵԿ ւն` 6%, ՀՅԴ` 5%: Ընտրարշավի մասնակից մյուս […]

Ջրծաղիկի համաճարակ թիվ 42 դպրոցում

Այսօր Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ուսուցչական, ծնողական եւ աշակերտական խորհուրդները հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Անցած երկուշաբթի օրվանից սկսած` թիվ 42 ավագ դպրոցում ջրծաղիկով հիվանդների թիվը ավելացել է:Այս անակնկալ հիվանդությունը տարածվել է ողջ դպրոցով մեկ: 2 շաբաթ է` ինչ այս մասին ոչ ոք չի խոսում մամուլում:Դպրոցը հարկավոր է փակել: 4,6,7,8,10,11,12-րդ դասարանների […]

Մինչ Զոլյանը մեկնաբանում էր 2-րդ “խիստ նկատողությունը”,Աշոտյանը դադարեցրեց նրա լիազորությունները

 “Նույն հաջողությամբ ես իրեն կարող եմ խիստ նկատողություն տալ, բայց ես գիտեմ, որ ես դրա իրավունքը չունեմ: Իրեն թվում է, որ ինքը դրա իրավասությունն ունի: Մենք արդեն իրեն բացատրել ենք, որ ինքն այդ հիմքերը չունի: Մենք նամակ ուղարկեցինք, եթե  ինքը չի հասկացել, ուրեմն , հիվանդը չի ամաչում, հիվանդի տերն է ամաչում: Հարցը լուրջ հասունացել է, […]

Բերլուսկոնիի օրգիաները կրկին ուշադրության կենտրոնում են

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մարմնավաճառների գործի շուրջ ծագած սկանդալը կարող է նոր ընթացք ստանալ: Նախօրեին Հռոմի օդանավակայանում ձերբակալվել է լրագրող Վալտեր Լավիտոլլան, ով համարվում է տվյալ դատական գործի հիմնական վկան, հաղորդում  է “BBC”-ն: Լավիտոլլան մի քանի ամիս թաքնվում էր Արգենտինայում: Հայրենիք վերադառնալուն  պես նրան ձերբակալել են: Նա մեղադրվում է “ֆինանսական միջնորդ” լինելու մեջ` Բերլուսկոնիի […]

Սոնա Շահգելդյանը անզուսպ ծիծաղեց աղանդավոր կոլեգաների վրա

Սոնա Շահգելդյանը կարծում է, որ ‘’Տարվա լավագույն երգչուհի’’ մրցանակը, որն իրեն շնորհվեց օրեր առաջ կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, ուշացած էր, քանի որ այդ կոչումը իրեն պետք է շնորհվեր դեռ 2-3 տարի առաջ: Այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Անուններ չհրապարակելով, Սոնան նշեց, որ համաձայն չի եղել շատ մրցանակների հետ, որոնք շնորհվել […]

Ինչո՞ւ հիվանդացավ Մարգարի փաստաբանը

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Պատճառը Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանի հիվանդ լինելն է: Նա գրավոր դիմել էր դատարան խնդրելով երկու շաբաթով հետաձգել դատը, […]

Արմեն Աշոտյան-Սուրեն Զոլյան վեճը թեժանում է. նախարարը դադարեցրեց ռեկտորի լիազորությունները

 ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին երկրորդ խիստ նկատողությունն  է հայտնել: Այս մասին ԿԳՆ տարարծած հաղորդագրության մեջ ասվում է. “ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` “Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան”  պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. […]

Նյու Յորքում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ամերիկահայերը եւ այն ամերիկացիները, ովքեր հանդես են գալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով, ապրիլի 22-ին կհավաքվեն Նյու Յորքի Թայմս Սքուերում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ դատապարտեն նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կատարված ոճիրը: Ակցիան, որն արդեն 27 տարի է, ինչ անց է կացվում, այս տարի կկայանա “Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության մեջ: Անվիճելի փաստը […]

Աննախադեպ տուրուդմփոց Թեղուտում` գյուղացիների ու կոմբինատի անվտանգության աշխատակիցների միջեւ

Երեկ երեկոյան Թեղուտ համայնքում ծեծկռտուք է բռնվել “Թեղուտ” ՓԲԸ անվտանգության աշխատակիցների եւ Թեղուտի գյուղացիների միջեւ:  “Մի կաթիլ մեղրի նման մի բան  է եղել, կոնկրետ պատճառ չկա: Գյուղացիներից մեկը մեքենայով անցել է, փոշի է բարձրացել ու վեճը դրանից է ծագել ու ընթացք  ստացել”,- Henaran.am-ին պատմեց Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանն ու հավելեց, որ վերջին 8 տարիների ընթացքում այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի