03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինասի որմնանկարներն ու հյուրանոցային բիզնեսը. Վարչապետը Գյումրիի քաղաքապետին ակնարկեց

Կառավարությունն այսօրվա նիստին քննարկեց Մինասի /Մինաս Ավետիսյան/որմնանկարների պահպանման հարցը: Կառավարության որոշման նախագծի համաձայն,  նախատեսվում է վերաբաշխել մշակույթի նախարարության բյուջեն եւ որմնանկարների պահպանման եւ ամրապնդման նպատակով հատկացնել մոտ 10 մլն դրամ: Ներկայացնելով հարցը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հիշեցրեց, որ Շիրակի մարզում գտնվող Վահրամաբերդի մշակույթի տունը խիստ տուժել էր երկրաշարժից, կանգուն էր մնացել միայն մշակույթի տան […]

Սեքս-սկանդալի կենտրոնում հայտնված նախագահի աշխատակիցներին կհեռացնեն աշխատանքից

ԱՄՆ-ի Հատուկ ծառայության 3 աշխատակիցները, որոնք Ամերիկաների գագաթաժողովի նախօրեին հյուրանոցի համար էին բերել կոլումբիացի մարմնավաճառների, հեռացվել են աշխատանքից: Այդ մասին հայտնել է ծառայության տնօրենի օգնականը, տեղեկացնում է “BBC”-ն: “Չնայած որ այդ գործով հետաքննությունը դեռ նոր  է սկսվել, բայց արդեն կարելի է համոզված ասել, որ նրանք կամ աշխատանքից կհեռացվեն կամ իրենց կամքով  աշխատանքից հեռանալու դիմում կգրեն”,-հայտնել […]

Հայաստանում բնակվող ֆրանսիացիները կարող են կատարել իրենց ընտրությունը

Henaran.am-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի կապակցությամբ, նույն օրը ժամը 8.00-ից 18.00-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կբացվի ընտրատեղամաս, ուր Հայաստանում բնակվող ֆրանսիացիները կարող են կատարել իրենց ընտրությունը։

Առավելագույն եթերաժամանակը տրամադրվել է ԲՀԿ-ին

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր լրագրողներին է ներկայացրել հեռուստաընկերությունների կողմից նախընտրական քարոզարշավի լուսաբանման մոնիտորինգի առաջին շաբաթվա արդյունքները: Գրիգոր Ամալյանի խոսքով, հեռուստաընկերությունների կողմից, բացառությամբ Հանրայինի, քաղաքական ուժերին տրամադրվող անվճար եթերաժամն օգտագործվել է ոչ ամբողջությամբ` ելնելով քաղաքական ուժերի նպատակահարմարությունից: ՀՌԱՀ նախագահի խոսքով, վճարովի եւ անվճար եթերաժամանակից օգտվելու զրոյական ցուցանիշ է արձանագրել “Միավորված  հայեր” կուսակցությունը: ՀՌԱՀ-ին հեռուստաընկերությունները  պարզաբանել են,  որ […]

Իրաքում 24 մարդ է զոհվել մի քանի պայթյունների արդյունքում

Իրաքի մի շարք քաղաքներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում 24 մարդ է զոհվել, առնվազն 71  մարդ վիրավոր է, տեղեկացնում է “Associated Press”-ը: Մահացու գրոհ է եղել Քիրկուկ քաղաքում, որտեղ 2 ավտոմեքենաների պայթյունը 4 մարդու մահվան պատճառ է դարձել: Չարագործների թիրախը ոստիկանական պահակազորն է եղել: Երկրի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկիչներն իրագործել են 5 պայթյուն, որոնց զոհն է դարձել […]

Նիդեռլանդներում սուրճի խանութներին զրկում են թմրանյութ վաճառելու իրավունքից

Նիդեռլանդների սուրճի խանութների սեփականատերերը դատարան են դիմել` բողոքարկելով վերջերս ընդունված օրենքը, որը կսկսի գործել  2013-ի հունվարի 1-ից: Ըստ այդ օրենքի` օտարերկրացիներին կարգելվի այցելել  թեթեւ թմրանյութեր վաճառող սուրճի խանութները հարավային 3 նահանգներում` Զելանդիայում, Լիմբուրգում եւ Հարավային Բրաբանտում: Դա կապված է այն բանի հետ, որ Գերմանիայի եւ Բելգիայի սահմանների վրա գտնվող հենց այս նահանգներն են ամենահայտնին այն […]

Հավատանք, թե չէ` “ռեփ թեժացում”. /վիդեո/

Նախընտրական թեժացմանը զուգահեռ “թեժանում” են թեմատիկ ստեղծագործական պոռթկումները: Այս ընթացքում նախընտրական վարքուբարքը գնահատում են քաղտեխնոլոգները, հոգեբանները, երգիծաբաններն ու ամեն տեսակ “տեխնոլոգները”: Ներկայացնում ենք “Ռեփ լուրերի”  ստեղծագործական խմբի տեսահոլովակը`  Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ:  Մնացածը` տեսանյութում:

Հանքագործների “Հավատանք, որ փոխենք”-ը գրավել է Սերժ Սարգսյանին. օրվա կադր

ՀՀԿ կարգախոսը այս տարբերակով Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի արտադրամասերից մեկի  մուտքի մոտ է փակցված: Տնօրինությունը “Հավատանք, որ փոխենք” կարգախոսը յուրովի է ձեւավորել: Անգամ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն  արտադրամաս մտնելուց առաջ, մեկ-երկու րոպե կանգնել է եւ ուշադիր զննել ցուցանակը:

“Կամերա” Մաշտոցի պուրակում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի, Մաշտոցի պուրակում տեսախցիկ են տեղադրել: Երբ երիտասարդ ակտիվիստները բարձրաստիճան ոստիկաններին հարցրել են, թե այս “կամերան” ինչի համար է, պատասխանել են, որ քաղաքապետարանն է տեղադրել, այնտեղից էլ պարզաբանում ստացեք: “Մնում է ենթադրել, որ նախ հոգեբանական ճնշման, վախեցնելու միջոց է, եւ, ինչպես ասում են` “մատերիալ” են հավաքում` հետագայում ակտիվիստների եւ հատկապես ապամոնտաժելու փորձ անողների […]

ՀԱԿ առաջնորդը հիշեց խորովածը. Առավոտ

Երեկ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կոչ անելով քվեարկել մեծամասնական ընտրակարզով թիվ 21 ընտրատարածքում ՀԱԿ-ի առաջադրած թեկնածու Սեդրակ Հովհաննիսյանի օգտին` ՀՀ առաջին նախագահը հիշել է, երբ ՀԱԲ-ի զինաթափման օրը Արմավիրում մի միջադեպ էր եղել: Այս մասինը գրում է “Առավոտ” թերթը: Այդ օրը կալանավորվել եւ Երեւանի Արաբկիրի ոստիկանություն էին տեղափոխվել այդ ժամանակվա մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը եւ վաղամեռիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի