08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Քաջարան գյուղում ՀՀԿ-ն 1ձայնով հաղթեց ԲՀԿ-ին

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի 130 ընտրողներից 60-ը քվեարկել են ՀՀԿ-ի, 59-ը` ԲՀԿ-ի օգտին: 6 քվե ստացել է ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը` 4. Հայաստանի դեմոկրտական կուսկացությունը` 1: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգին, ապա ՀՀկ-ական Վահե Հակոբյանը ստացել է 83, ՀՅԴ թեկնածու Գագիկ Գեւորգյանը` 50, ՀԱԿ թեկնածու Դավիթ Մաթեւոսյանը` 1 ձայն:

Հիշեցնենք, որ սա այն  գյուղն է, որ  Գյուղապետ Ռաֆիկ Աթայանի գլխավորությամբ Քաջարան գյուղը բողոքում էր կառավարության որոշման դեմ, որով գյուղի վարչական սահմաններում գտնվող հողատարածքները գերակա շահ էին ճանաչվել եւ տրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` հանքարդյունաբերական նպատակով: Միաժամանակ քաջարանցիները ասել էին, որ բոյկոտելու են: Սակայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Կապանում գյուղապետը հավաստիացրեց, որ գյուղը Սարգսյանի հետ, քանի որ վերջինս խոստացել է գյուղը չքանդել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ