14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խմել են հանուն հաղթանակի, երգել է Շուշան Պետրոսյանը

Քիչ առաջ “Հարսնաքարում” ավարտվել է ՀՀԿ ակտիվի հանդիպումը կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մոտ 600 կուսակցականներ բաժակ են բարձրացրել նախագահի, հաղթանակի համար, խմել են բանակի, ժողովրդի կենացը: Միջոցառմանը իր ակտիվությամբ աչքի է ընկել հատկապես Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով գյումրվա տրնգի է պարել: “Հարսնաքարում” էին նաեւ բոլոր մարզպետները, ինչպես նաեւ քաղաքային համայնքների հանրապետական […]

Դե եթե ընտրվի, Աստված ընդունեց մատաղը …

Նախընտրական քարոզարշավը յուրօրինակ սկսեց թիվ 22 ընտրարատարծքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, ԱԺ պատգամավոր հանրապետական Մանվել Բադեյանը: Նա Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատաղի արարողությունն էր կազմակերպել: Քանի որ քարոզարշավի օրը համընկավ Հարության տոնին, ուստի Բադեյանը քաղաքացիներին  եւ եկեղեցու ուխատվորներին կարմիր ձվեր է բաժանել: Վերցնելով ձվերն ու մատաղը` քյավառցի ընտրողները ասում էին ընդունելի լինի: “Դե եթե ընտրվի, […]

Վարդուհու կյանքի հարցն էր. Քուշկյանը ռե-բլոտ արեց

Մեր տեղեկություններով, օրերս կինովավերագրող, հեռուստախմբագիր Վարդուհի Սիմոնյանը սրտի բարդ վիրահատության է ենթարկվել: Henaran.am-ի հետ զրույցում Վարդուհին հաստատեց այդ տեղեկությունը:  Նրան Նորք-Մարաշ կլինիկա են հասցրել լրագրող ընկերները: “Իսկական լրագրողական համերաշխության օպերացիա էր: Պատկերացրեք, “Չորրորդ ինքնիշխանություն”-ից` Գոհար Վեզիրյան, “Ազատություն”-ից` Աստղիկ Բեդեւյան, Աղասի Ենոքյան, “Հայլուր”-ից` Սուսան Բադալյան, “Արմնյուզ”-ից` Արտակ Ալեքսանյան, մեր Մարինե Բաղդագյուլյանը, Շուշանը Հունանյան… մի խոսքով` իմ […]

Ծառուկյանի “Կենտրոն”-ում

Ապրիլի 9-ին, “Կենտրոն “ հեռուստաընկերության “Էպիկենտրոն” լրատվական ծրագիրը ազդարարեց իր նոր եթերաշրջանը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց լրատվական ծառայության պետ Արթուր Ազարյանը լարտավական թողարկումները եթեր են տրվելու սկսած առավոտյան ժամը 9.30-ից` երկու ժամ պարբերականությամբ: Հիմնական թողարկումը լինելու է 21.30-ին` 45 րոպե տեւողոթյամբ եւ վարելու է Գրիգոր Հարությունյանը: Նա հեռուսադիտողներին հայտնի է խորհրդային տարիների հեռուստաեթերից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, […]

Թագուհի սկեսուրը հարսին պատվավոր տիտղոս է շնորհել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը արքայազն Չարլզի տիկնոջը` Կամիլա Փարքեր-Բոուլզին, շնորհել է Մեծ Խաչի տիկնոջ տիտղոս` արժանացնելով Վիկտորիական թագավորական բարձրագույն պատվին, տեղեկացնում է “BBC News”-ը: Այժմ Կամիլան` Կորնուելի դքսուհին, կարող է իր անվանն ավելացնել “տիկին” բառը: Մեծ Խաչի տիկնոջ պատվի շնորհման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին` Կամիլայի եւ արքայազն Չարլզի հարսանիքի 7-րդ տարելիցի տոնակատարությունից հետո: […]

Հրդեհ` գազալցակայանում

Այսօր ժամը 13-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող գազալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել։Այս պահին հրդեհի վայր են ժամանել 4 մարտական հաշվարկ, պարամեդիկների խումբը, հրդեհաշիջման բրիգադը: Տեղում են նաեւ Ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ 1-03 Շտապօգնության ծառայության աշխատակիցները։ Մանրամասները ճշտվում են:  

Այսօր մեռելոց է

Նախօրեին նշվեց Սուրբ Զատիկը, իսկ այսօր մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար կմատուցվի հոգեհանգստյան Ս. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Սուրբ Զատկի տոնը ողջերի համար է: Նրանք ովքեր ունեն ննջեցյալներ, առավել պետք է գոտեպնդվեն Զատկի տոնից` հիշելով, որ Քրիստոսի հարությունը նախաօրինակն է մեր հարության, եւ մեր հարազատները ողջ […]

Հայ ֆուտբոլիստը ծեծել է տաքսու վարորդին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 28-ին տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ SAS սուպերմարկետի դիմաց, ‘Նիսսան Արմադա’ մակինիշ 55 NO 055 համարանիշի ավտոմքենայի վարորդը բախվել է ‘Դեւո Նիքա’ մակնիշի  Լ 1673 համարանիշի ավտոմեքենային: Բախումից հետո ‘Նիսսան Արմադա’-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու վարորդին եւ հեռացել: […]

Պայթուցիկ` գազալցակայանի մոտ

Ապրիլի 9-ին, ժամը 14:30-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մոտակայքում գազալցակայանին հարող տարածքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի նմանվող առարկներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Լրացուցիչ հանգամանքները ճշտվում են: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Կաթված ստացած գյուղապետին Արագածոտնի մարզպետը 15 օր չէր տեսել

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, որ տարածել է էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, թե իբր Վերին Սասնաշենի գյուղապետ Արարատ Պողոսյանը կաթված է ստացել ապրիլի 7-ին իր մոտ անցկացրած  խորհրդակցությունից հետո: “Ես այդ մարդուն 15 օր է չեմ տեսել, եւ ասում են, իբր ստիպել եմ քվեարկի Հանրապետականի օգտին, նա հրաժարվել է: Արարատ Պողոսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված