14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անձրեւ եւ ամպրոպ

Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. Հայաստանի շրջանների զգալի մասում, ապրիլի 9-ին`օրվա երկրորդ կեսին, ինչպես նաեւ ապրիլի 10-ին, 11-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավ-արեւմտյան հատվածում կլինի 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-ից 10-ը` կբարձանա 3-5 աստիճանով: Ըստ ԱԻՆ կայքի, […]

Օշականում հնչած կրակոցները կապ չունե՞ն ռումբի պայթյունի հետ

Երեկ` ապրիլի 8-ին Օշականում հնչած կրակոցները նախընտրական ենթատեքստ չունեն: Վիճաբանության մասնակիցները, ըստ գյուղապետ Արամ Ներսիսյանի խորթ հորեղբոր որդիներ են եղել:  Նախնական տեղեկություններով, վիճել են պապենական տան պատճառով: Թունդ վեճը վերածվել է ծեծկռտուքի: “Անդրանիկ Պողոսյանը հիվանդանոցում վիրահատվել է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ գյուղացիների պատմելով գյուղում կրակոցների եւ նռնակի պայթյունի ձայներ են լսվել: Գյուղապետը չի հերքում […]

Կոմունիստները հորդորում են մի պահ խորհել /վիդեո/

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական տեսահոլովակում հիշեցվում են խորհրդային անցած տարիներն ու մինչեւ խորհդրային կարգերի հաստատումը` Հայաստանի վիճակը: Հետո անդրադարձ է կատարվում անկախության առաջին ու այսպես կոչված` “մութ ու ցուրտ” տարիներին: Դրանք ներկայացվում են  կադրերով` 88-ի հանրահավաքներ, մարդիկ, որ փողոցներում ցախ են հավաքում, սառած ու մութ մայրաքաղաք, կերոսինի տարաներով անցորդներ: Սովետական Հայաստանի հիմնի հնչյունների ներքո ներկայացված […]

Հայազգի գործարարն սպանել է 3 հանցագործներին` հանուն ընտանիքի

ՌԴ Տուլայի մարզում 3 հանցագործ են սպանվել հայ գործարարի ձեռքով, որը գողերից պաշտպանել է ընտանիքի անդամներին, հաղորդում է “Интерфакс”-ը: Տուլայի մարզի Բոգորոդիցկե քաղաքում 4 հանցագործ ներխուժել են անհատ ձեռներեցի տուն` սպառնալով նրան եւ ընտանիքի անդամներին ատրճանակով, դանակով եւ բեյսբոլի փայտով: Հանցագործներն ընտանիքից փող են պահանջել` հակառակ դեպքում սպանալով սպանել նրանց: Գործարարին հաջողվել է հանցագործներից 3-ին […]

Կրակոցներ չե՞ն եղել. օշականցին ձո՞ւկ էր բռնում

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, երեկ  Օշականում կրակոցներ են հնչել: Ըստ նախնական վարկածի` հարեւանը կրակել է հարեւանի վրա` նրան պատճառելով մարմնական թեթեւ վնասվածքներ: Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն սակայն, ոչ մի կրակոց էլ չի եղել: Պարզապես տուժածը ձուկ էր բռնում եւ վնասվածք է ստացել արկի պայթյունից: “Իրանք պապենական թշնամի են, դրա համար մեղքը ուզում ա գցի […]

“Տիտանիկ-2”-ն սկսել է իր հիշատակի ճամփորդությունը

“Բալմորալ” զբոսանավը բրիտանական Սաութհեմփթոն նավահանգստից ուղեւորվել է  Նյու Յորք` կրկնելով հայտնի “Տիտանիկի” ուղին, որը խորտակվեց 1912-ին` իր առաջին ուղեւորության ժամանակ: Հիշատակի ճամփորդությունն այդ ողբերգության 100-ամյա տարելիցի կապակցությամբ է, գրում է “Belfast Telegraph”-ը: Ճամփորդությանը մասնկացում է 1309 մարդ` ճիշտ այնքան, որքան “Տիտանիկի” ճամփորդության ժամանակ: Ուղեւորները հագել են այն ժամանակվա պատմական հագուստները, նավի վրա տիրում է նույն […]

Ավտովթար Սևան-Դիլիջան թունելում. Քոքոբելյանը հոսպիտալացվել է

Երեկ, ապրիլի 7-ին, ժամը 21։40-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիականության Սևանի բաժնի Օպերատիվ քննչական խումբը քննիչ Արկադի Գաբրիելյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Միկա ցեմենտ ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ռոբերտ Քոքոբելյանն է։ Վերջինս […]

Ձվի հարցում էլ հո նախագահը մեղավոր չի՞

Մայրաքաղաքի փողոցներից մեկում անցնող երկու տղամարդ թունդ բարկացած խոսում էին ձվերի գնից: Henaran.am-ի առաջարկին` լուսանկարելու նրանց` չհամաձայնեցին: “Ձուն 100-110 դրամ ա շուկայում, տնականը: Ասա այ գյուղացի, էսօր փոխանակ էժան տաք, թանկացնու՞մ ենք: Հարստանալու եք մի օրում մի քանի հատ ձու թանկ ծախելով”,-ասաց միջին տարիքի տղամարդը: Իսկ նրա ընկերն էլ լրացրեց. “Կարող ա ստեղ էլ ասեն […]

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բռնությունը Սիրիայում

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Զատկի տոնի ավանդական` “Urbi et orbi” (“քաղաքին եւ աշխարհին”) ուղերձում կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում: Ուղերձը հնչել է նախօրեին` Զատկի օրը` Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակից: Հրապարակում հավաքվածների առջեւ ելույթ ունենալով` Բենեդիկտոս 16-րդը ամբողջ աշխարհի ազգերին խաղաղության եւ հաշտության կոչ է արել` բացի Սիրիայից առանձնացնելով նաեւ Մալին, Նիգերիան, Իրաքը եւ արաբա-իսրայելական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված