25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրունյանն ասում է` կվախեցնի, Սաթիկը ողջունում է Վանոյի թիկնապահի քայլը

ՀԱԿ նախկին անդամ, Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, Սուրեն Սիրունյանը հանուն կանանց փոխում է ընտրատարածքը:  Նա առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, սակայն այժմ մտադիր է  առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում: ”Հաշվի առնելով այն, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են երկու կանայք, եւ նկատի ունենալով, որ հիմա կանանց մեկամսյակ է` ես զիջում եմ եւ չեմ պայքարի կանանց […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի անաչառ դիտորդները միայն չեն պարտադրելու

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված դիտորդները մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիս կլինեն անաչառ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան` նշելով, որ  նրանց համար կարեւոր չէ արդյունքը, այլ գործընթացն է կարեւոր: “Մենք դիտարկելու ենք քարոզարշավն ու ընտրությունների լուսաբանումը: Մեր առաքելությունը ընտրությունների հաջորդ օրը չի ավարտվի, կհետեւենք նաեւ հետընտրական զարգացումներին”, […]

Երկրաշարժ Մարտունիից հարավ-արեւելք

Մարտի 15-ից 21-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում, որը տեղի է ունեցել մարտի 21-ին Մարտունի քաղաքից 13 կմ հարավ-արևելք: ՀՀ բնակչության կողմից, մասնավորապես Վեդի քաղաքում, զգացվել է մարտի 17-ին Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում գրանցված 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժը` Արարատ քաղաքից 10 կմ հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով: Տարածաշրջանում. 3 բալ և […]

Կառավարությունը կօգնի սոցիալապես անապահով խավերին

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց սոցիալապես անապահով խավի համար 205 մլն դրամի չափով փոխհատուցում տրամադրել “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ին: Կառավարությունը այսպիսով մարում է “ՀայՌուսգազարդի” սուբսիդավորման 4-րդ եռամսյակի պարտքը: “Այս գործառույթը շարունակական բնույթ է կրելու եւ նպատակ ունի սոցիալապես անապահով խավերին օգնություն ցուցաբերել: Մինչեւ 300 խմ-ի համար պետությունը ցույց է տալիս օգնություն եւ նրանց համար աշխատում է 100 […]

Մի՞թե ՀՀ նախագահի քաղաքական կուրսն իրականացնելը ՀՀ-ում համարվում է հանցագործություն. բաց նամակ Սերժ Սարգսյանին

2007թ. հոկտեմբերի մեկից  մինչեւ 2008թ. սեպտեմբերի երկուսը«Աշտարակի արհեստագործական ուսումնարան»ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատար, 2008թ. սեպտեմբերի 2-ից հանցագործության եւ մեղադրանքիբացակայությամբ, կոռուպցիան եւ կաշառակերությունը վերացնելու եւ կանխելու համար 4 տարի ժամանակովճաղերի հետեւ աքսորված, վաղաժամկետ ազատված Մարտին Պետրոսյանից Պարո՛ն նախագահ, 2011թ. դեկտեմբերի 22-ին Ձեզ մոտ ՀՀ դատաիրավական համակարգի ղեկավարների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվեց ՀՀ ԶԼՄ-ով, Դուք, ըստ  էության, դատաիրավական համակարգի աշխատանքը գնահատեցիք ոչ բավարար, բարձրաձայնեցիք, որ “ցավոք, կան դեպքեր, երբ որոշ ոստիկանության աշխատողներ, քննիչներ, դատախազներ, դատավորներ իրենց ծառայողական, աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում, շրջանցելով ՀՀ սահմանադրթյունը, ՀՀ […]

Սերոբը մեկնելու է արտասահմա՞ն. Հայացք

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված “Մեթըլ փրինս” ընկերության նախկին ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանի հաստ աղիքից հեռացված ուռուցքը, ինչպես տեղեկացնում է “Հայացք” օրաթերթը, ըստ  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պրոկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր, բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Աղավելյանի` չարորակ բնույթի է: Ըստ պրոֆեսորի` դա պարզվել է մորֆոհիստոլոգիական հետազոտության, լաբորատոր բջջային քննության արդյունքում: – Իրենը տրված էր, […]

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մարտի 22-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները: Մարտի 22-ի, ժամը 10.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է. առկա է ձնահյուսի վտանգ: Նույն ճանապարհի, ինչպես նաեւ Պասանաուրի-Գուդաուրի […]

Ռոբերտ Քոչարյանը տուրի՞ստ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի, մինչ տարբեր լրատվամիջոցներ մեծ իմաստ են դնում Ռոբերտ Քոչարյանի բոլոր քայլերի մեջ եւ նրա տեղաշարժերին աշխարհաքադաքական բացատրություններ տալիս, պարզվել է, որ դրանց մեծ մասը շատ առօրեական են: “Ասում են, որ վերջին շրջանում նա խիստ տարվել է ինտերնետով եւ ամբողջ օրն անցկացնում է համակարգչի առաջ: Կարդում է, փնտրում, ծանոթանում աշխարհի տարբեր ծայրերում տեղի […]

Արմեն Աշոտյանը “ոսկե ձկնիկի” վրա հույս չի դնում. 168 ժամ

“168 ժամ” թերթի թղթակիցը փորձել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից պարզել, արդյո՞ք գործադիրից օրենդիր վերադառնալու ցանկություն ունի: “Եթե դուք խոստովանեք, որ ոսկե ձկնիկն եք, ես կպատմեմ իմ բլոր ցանկությունները: Եթե դուք ոսկե ձկնիկը չեք, պա անիմաստ է այդ խոսակցությունը”,-ասել է նախարարը: Թերթի թղթակիցը շարունակելով զրուցել`մասնավորապես հարցրել է. “Վերջին մի քանի տարիներին իշխանական […]

Ո՞ւր գնա Տավուշի մարզպետը. Առավոտ

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում, որի կենտրոնն Իջեւանն է, առաջադրվել է  պատգամավորության 4 թեկնածու:  “Առավոտ” օրաթերթն գրում է, որ Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանը մտածելու պատճառ ունի: ՀՀԿ-ն թիվ 41 ընտրատարածքում առաջադրել է վերջերս այդ կուսակցությանն անդամագրված,”Երեւանի գարեջուր” ՓԲԸ   խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը, ով այս ընտրատարածքի գործող պատգամավորն է: Իսկ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի