15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ առաջին նիստը` մայիսի 24-ին. կառավարությունը հրաժարական կտա

Մայիսի 6-ին Հայաստանի քաղաքացիները 5 տարի ժամկետով ընտրեցին 5-րդ գումարման ԱԺ պատգամավորներին: Նորըտնիր խորհրդարանի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում` երկրորդ հինգշաբթի օրը՝ ժամը 10-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նախնական հաշվարկով,  ԱԺ-ի առաջին նիստը կլինի մայիսի 24-ին:  Գործող  խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին:”

Այսինքն, գործող պատգամվորները դեռ աշխատանքի մեջ են, նրանք լիազորություններ ունեն, այլ բան է, որ նիստ չեն գումարում”,- Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ԱԺ իրավաբանական վարչության պետ Սեյրան Յուզբաշյանը:

Գործող օրենսդրությամբ ԱԺ-ի եւ Հայաստանի նախագահի ընտրություններից հետո գործադիր մարմինը հրաժարական է տալիս եւ ձեւավորվում է նոր կառավարություն: “ Հնարավոր է, որ խորհրդարանը կառավարության կազմը նույնը թողնի, ոչ մի փոփոխություն չարվի”,-ասաց ԱԺ պաշտոնյան:

Մեկ-երկու շաբաթում քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն. կազմելու են արդյո՞ք կոալիցիա: Քաղաքագետներն արդեն “մեսիջներ” են ուղարկում, որ ՀՀԿ-ն կոալիցիայի կարիք չունի, եւ գուցե եւ վերջինիս կողմից այս անգամ առաջարկ չհնչի:  Henaran.am-ի տեղեկություններով, սակայն կոալիցիա, ամենայն հավանականությամբ, կձեւավորվի:

Իսկ առաջիկայում թեժանալու են խոսակցությունները, թե ովքեր են լինելու նոր կառավարությունում: Ինչպես նաեւ օրակարգում համամասնական ցուցակում ընգրկված թեկնածուների “ճակատագիրն” է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ