25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ինձ մեք զանգեք ու հարցեր մեք տվեք”. Դալլաքյանը բարբառով էր խոսում. Հրապարակ

5 տարի առաջ, Աժ ընտրությունների ժամանակ, երիտասարդ փաստաբան էդմոն Մարուքյանը պաշտպանում էր Վիկտոր Դալլաքյանի շահերը եւ հօգուտ նրա ընտրակեղծիքներ էր բացահայտում: Այսօր այդ տարածքից ընտրված պատգամավորը Մարուքյանն է: Իսկ Դալլաքյանը, որը 4 անգամ մեծամասնականով պատգամավոր էր ընտրվել, եւ որի ազգանունն արդեն ասոցացվում էր թիվ 30 ընտրատարածքի հետ, պարտվեց` մոտ 2 հազար 500 ձայնով հետ ընկնելով Մարուքյանից: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:

Ընտրություններից առաջ իր “հանրապետականացման” շուրջ հետաքրքրություն ցուցաբերող լրագրողին Վիկտոր Դալլաքյանն ասել էր. “Ինձ զանգահարեք մայիսի 7-ին”: Երեկ մայիսի 7-ն էր, բայց Դալլաքյանը զանգերի մի կերպ էր պատասխանում ու առաջվա “գեղեցկուհի ջանի” փոխարեն կոպտել է թերթին իր հարազատ բարբառով. “Դուք բանուգործ չունե՞ք: Ինձ մեք զանգեք ու հարցեր մեք տվեք”:

“Հավանաբար, նա ծանր է տանում իր պարտությունը հարազատ քաղաքում: Վանաձորցիների համար Դալլաքյանի հեռանալը նշանակալի իրադարձություն էր: Նրանք Վիկտորին երկար ժամանակ իրենցն էին համարում եւ հպարտանում նրանով, հատկապես 2007 թվականից հետո, երբ Դալլաքյանը հաղթեց գլխավոր դատախազի մտերիմը համարվող Վահրամ Բաղդասարյանին: Վանաձորցիներն իրենց ընդդիմադիր եւ անկախ պատգամավորին Հանրապետականի շարքերում տեսնել չուզեցին: “Նրա ժամանակն անցել է”,-այսպես մեկնաբանեց տեղացի երիտասարդներից մեկը”,-եզրակացնում է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ