25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձնակույտի մեջ հայտված ուղեւորին պետք էր շտապ հասցնել ծննդատուն

Փետրվարի 21-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղեւորներով, որոնցից մեկը վատառողջ է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ժամը 15.11-ին Ծաղկահովիտից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 15.42-ի սահմաններում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կիլոմետր ճանապարհը […]

Սպանություն Նուբարաշենում

Փետրվարի 21-ին, ժամը 11.50-ին, ‘շտապօգնության’  ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ հայտնաբերել է 45-ամյա  Գրիգոր Հաջի-Պողոսյանի  դիակը` բռնության հետքերով: Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել […]

Կաշառակեր դասախոսին`2 տարվա ազատազրկում. վճիռը բողոքարկվելու է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ, օրերս  2 տարվա ազատազրկման է դատապարտվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչ Հենրիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ վերջինս իր աշխատասենյակում խարդախությամբ կաշառք ստանալու պատրվակով Սարգիս Դիլբարյանից հափշտակել էր խոշոր չափի՝ 1500 ԱՄՆ դոլար: Փաստաբան Ռուբեն Հակոբյանը մտադիր է Վերաքննիչ դատարանում բողոքարկել վճիռը: Ըստ […]

Ծնողները բողոքում են, մարզպետարանն ասում է` Ok է

Չնայած  Կրթության եւ գիտության  նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ աշխատանքային տետրերը պարտադիր չեն դպրոցներում, այնուամենայնիվ, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչությունը այդ  տետրերն ուղարկել է դպրոցներ պարտադիր վաճառքի համար: “3 երեխա ունեմ, երեքին էլ տետրեր են տվել ու պարտադրել գումարները բերել մի քանի օրից, ընդհանուր գումարը 15հազար դրամ է կազմում, ես որտեղից այդքան գումար տամ”,- […]

Անանուն բարերարը ուրախացրել է արցախցի դպրոցականներին

Երեւան, 22 փետրվարի, 2012թ: Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցը Տորոնտոյաբնակ անանուն բարերարի կողմից, որպես ամանօրյա նվեր, ստացել է դպրոցական նոր միկրոավտոբուս: ‘’Դժվար է պատկերացնել, թե հարեւան գյուղերի շուրջ երկու տասնյակ մանկահասակ երեխաներն ինչպես են ավելի քան 2.5կմ ճանապարհ անցնում դպրոց հասնելու համար: Ուրախ ենք, որ նրանք այլեւս ստիպված չեն լինի ամեն օր այս […]

Սուրճը պայքարում է դիաբետի դեմ

Գերմանացի գիտնականները լայնամասշտաբ ուսումնասիրությունից հետո պարզել են, որ օրական 4 բաժակ սուրճը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի ռիսկը: Մասնագետները 9 տարվա ուսումնասիրությունից հետո եկել են այն եզրակացության, որ նման քանակով սուրճի պարբերաբար օգտագործումը 2-րդ տեսակի դիաբետով հիվանդանալու  հավանականությունը 30 տոկոսվ նվազեցնում է: Հատկանշական է, որ նման արդյունքի կարելի է հասնել թե կոֆեին պարունակող սուրճի օգնությամբ […]

“Հականախագահական” ցանկում Պուտինը` վերջին, իսկ Ժիրինովսկին առաջին տեղերում են

Ռուսաստանի Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների կենտրոնի կանխատեսումների համաձայն` Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները կկայանան մեկ փուլով, իսկ հաղթանակ կգրանցի Վլադիմիր Պուտինը` ձայների 58,6 տոկոսով, տեղեկացնում է Օմսկի մարզի տնտեսական-տեղեկատվական ալիքը: Կենտրոնի տվյալներով` Պուտինի ընտրական վարկանիշը գնալով աճում է, փետրվարի կեսերին այն հասել է արդեն 55 տոկոսի: Հարկ է նշել, որ “հակավարկանիշում” Պուտինն զբաղեցնում է վերջին տեղը: “Հականախագահական” […]

Հիվանդությունը կազատի՞ մանկապիղծին պատժի կրումից

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը հնարավոր է ազատվի պատժի կրումից, եթե հաստատվի, որ նա ծանր հիվանդ է: Բայց դա ընթացակարգ , եւ պետք է պատրաստվեն համապատասխան փաստաթղթերը: Հիշեցնենք, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում օրերս վիրահատվել է մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը: Նրա մոտ հաստ աղիքի ուռուցք էր: Հայաստանի  կառավարության որոշմամբ հաստատվել […]

Սիրիայի Հոմս քաղաքում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել /վիդեո/

Մեկ օրվա ընթացքում Սիրիայի Հոմս քաղաքի շրջակայքում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներևի միջեւ բախման արդյունքում ավելի քան 100 մարդ է զոհվել: “Local Coordinating Committees of Syria” -ի տեղեկություններով` զոհերի թիվը 106 է, այդ թվում` 10 երեխա եւ 3 կին: Սակայն այս տեղեկատվությունը դեռեւս չի հաստատվել, քանի որ  արտասահմանյան լրագողներին թույլ են տալիս աշխատել միայն հատուկ վայրերում: […]

ՀԲ-ն հաստատեց 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Հայաստանի “Հանայնքային ջրամատակարարման” ֆինանսավորման ծրագիրը

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Հայաստանի ՙՀանայնքային ջրամատակարարման ծրագրի՚  ֆինանսավորման համար: Ծրագիրը կնպաստի ջրի որակի և ջրամատակարարման բարելավմանը ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում: Ծրագրով նախատեսված միջոցառումներից կշահեն Աշտարակ (Արագածոտնի մարզ), Մասիս (Արարատի մարզ) և Էջմիածին (Արմավիրի մարզ) քաղաքների և հարակից 15 գյուղական բնակավայրերի ավելի քան 133.000 բնակիչներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի