31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Տեսնենք՝ ինչքան կուլ կտանք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում՛՛. 6 ուժերի մոտեցումը

Ակնհայտ է, որ 6 քաղաքական ուժերի ներսում հիմա  գնում է մտածելու, խորհելու, դատելու գործընթաց, թե ով ինչպես է բացելու քաղաքական խաղաքարտերը:

՛՛Տեսնենք՝ ինչքան կուլ կտանք, դրանից հետո ՝ կմտածենք ինչ ենք անում՛՛ մոտավորապես այս մտքով են շարժվում: Այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով հետընտրական զարգացումների մասին:

՛՛Փաստ է, որ իրավիճակը կտրուկ է փոխվել, եւ հիմա պիտի գնա փոխհամագործակցության եւ  փոխպայմանավորվածության պրոցես: 6 քաղաքական ուժերից կազմված խորհրդարանը նոր որակ կհաղորդի քաղաքական համակարգին: Առայժմ պարզ է, որ բոլորը բացի Հանրապետականից, պիտի ասեն, որ դժգոհ են արդյուքններից՛՛,- նշեց Ալ.Իսկանդարյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի շանսերին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ նրա հավաքած ձայները տրամաբանական էին, ոչ մի անսպասելի բան չկար:

Ըստ քաղաքագետի նորույթն այն է, որ եթե անցած խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր հասարակության ձայնը ներկայացված չէր խորհրդարանում, որի արդյունքում էլ նրանք փողոց էին դուրս գալիս, ապա այս խորհրդարանում ըայդ ներկայացուցչությունը ներկա կլինի, եւ դա նույնպես քայլ առաջ է:

՛՛Հիմա կարեւորն այն է, որ ընդդիմադիր ուժերը մտնեն խորհրդարան ու սկսեն աշխատել: Դա նաեւ կնշանակի, որ առաջին անգամ ՀԱԿ-ը կհամաձայնի ընտրությունների արդյունքի հետ, ինչը արդեն դրական է՛՛,- նշեց բանախոսը:

Նրա խոսքով՝ ՕԵԿ-ի դեպքում իրավիճակը նույնպես կանխատեսելի էր:

՛՛Ավելին՝  մեծ  հաջողություն էր նրանց խորհրդարան անցնելը, բայց ում հաջողությունն էր՝  դա մեծ հարց է: Սա մի կուսակցություն է, որը ստեղծված է  որպես լրացուցիչ օժանդակող ուժ: Եթե հանրապետականները վստահ լինեին, որ նման մեծամասնություն կհավաքեն, ապա նրանք կարիքը չէին ունենա լրացուցիչ կամ օգնական ուժի՝ ՕԵԿ-ի՛՛,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Անդրադառնալով ՛՛Ժառանգության՛՛ արդյունքներին, քաղաքագետը նշեց, որ այն  հարմար դերը, որը նա ունեցել է խորհրդարանում, այդպես էլ կմնա, բացի այդ, եթե մինչ այս ընտրությունները նրանք մրցակից չունեին, ապա հիմա հայտնվում է մրցակից՝ ի դեմս ՀԱԿ-ի:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ