24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աբրահամյանները Սերժ Սարգսյանին հենարան. Իրատես de facto

Արա Աբրահամյանը եկել էր Սերժ Սարգսյանին աջակցելու. հենց այս հանգամանքն է նաեւ հիմք տվել “ռեսպոդենտներին” կարծելու, որ ՀՀԿ-ն մարսելու  եւ “տեղավորելու” է այս ընտրությունները եւս: Գրում է “Իրատես de facto”-ն:

Գաղտնիք չէ, որ Արա Աբրահամյանը “օսոբո պրիբլիժոննո կ իմպերտորու”: Գիտենք` նա եղել է Վ.Պուտինի վստահված անձը, որոշ գնահատումներով այդ Պուտինի հանձնարարականով էր վերջերս նա մեկնել ԱՄՆ` Ջոն Քերիի հետ հանդիպման /նախագահի նախկին թեկնածու, սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումը հենց այնպես չէր կարող լինել/:       Ավելին, լավատեղյակ աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա տասնօրյակում Արա Աբրահամյանը կդառնա Վ. Պուտինի խորհրդականը:

Այս պահին նրա Հայաստան այցելը /ընտրություններից մեկ օր առաջ արդեն  նա մեկնել է Երեւանից,/ Սերժ Սարգսյան “ՙտեսնելը”, աջակցություն հայտնելն, ինքնին, շատ հետաքրքիր է` ռուս-հայկական զարգացումների, մանավանդ` հետընտրական պասաժումների տեսանկյունից:

Այդ ամենն անչափ հետաքրքիր է նաեւ այն առումով, որ Աբրահամյան երեք եղբայրներն էլ շատ միանգամից դուրս եկան քաղաքականությունից, երեք կուսակցություններից միաժամանակ` ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ:

Ահա եւ` ըստ նույն աղբյուրների, եղբայրներից Գագիկ Աբրահամյանն առաջիկայում կզբաղեցնի ՀՀ էներգետիկայի նախարարի պոստը:

“Ըդիգ Գագիկի զագելն էր” փաստորեն: Չէ` նկատի չունեք նախարարի պոստը. նկատի ունենք Տիգրան Սարգսյանի պոստն էլ. Գագիկն ու վարչապետն իրար հետ շա~տ մոտ են:

Ինչո՞վ ռուսական պասաժ չէ, որպեսզի Սերժ Սարգսյանը պահպանի Տիգրան Սարգսյանին` յուր աթոռով հանդերձ:

Թե չէ “Տաիտի-Տաիտի”՚:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ