26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամը գրանցել է անձնագրի պատճենով եկած քաղաքացուն

Քանաքեռ -Զեյթուն համայնքի թիվ 30/18 տեղամասային կենտրոնում քաղաքացիներից մեկը փորձել է քվեարկել անձնագրի պատճենով: Հանձնաժողովի ՕԵԿ-ական ներկայացուցիչ Քնարիկ Սահակյանը գրանցել է քաղաքացուն, սակայն, հանձնաժողովի ՀՅԴ-ական ներկայացուցիչը   նկատելով փաստը, հրաժարվել է քվեաթերթիկ տրամադրել քաղաքացուն եւ կազմել է արձանագրություն:

Քաղաքացին պատճառաբանել է, թե անձնագիրը կորցրել է: Ավելի ուշ քաղաքացին վերադարձել է անձնագրով եւ մասնակցել քվեարկությանը: Henaran.am-ի հետ զրույցում հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամը, ով գրանցել էր անձնագրի պատճենով եկած քաղաքացուն, Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  պարզաբանել է, թե քաղաքացին գրանցվել է միայն անձնագրով վերադառնալուց հետո:

Տեղամասային հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Յուրի Աֆյանը մեծ դժվարությամբ է պատասխանել  մեր թղթակցի հարցերին` նշելով , որ գրառումը  ուղղակի սխալմամբ է կատարվել եւ շտկվել է:

Քաղաքացին քվեարկությանը կարող է մասնակցել կամ անձնագրով կամ ոստիկանության կողմից տրամադրված 9-րդ ձեւով:

Հեղինակ` Մարիաննա Ղահրամանյան

ՔՀԱ Ընտրություններ 2012″ նախաձեռնության շրջանակում

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ