Մարտի 1-ը կրկնվելու է. Լեւոն Տեր-Պետրոսյան /վիդեո/
Միասնական շտաբում, այսօր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետորսյանն ասաց, որ մարտի 1-ը կրկնվելու է: Նրա խոսքով, իրենք օրենքով պայքարելու են, հանրահավաքներ են կազմակերպելու: Այն հարցին, թե ջարդ լինելո՞ւ է, Տեր-Պետրոսյանը խորհուրդ տվեց հարցը ուղղել իշխանություններին: “Նրանք են ջարդի մասնագետները”,-ասաց ՀԱԿ առաջնորդը:
Իսկ ընդդիմությունը Մարտի 1-ի կդիմի՞, որովհետեւ ընտրությունների ընթացքը արդեն կեղծվում է: “Հանրապետականները հայտարարել էին, որ պետք է քվեարկել մինչեւ ժամը 9-ը, որպեսզի կնիքները անհետանան: Ոստիկանությունը անգործության է մատնված, չի տեսնում կուտակումները ընտրատեղամասերում, եւ վերջապես հանրային տրանսպորտը ծառայում է հանրապետականներին, մարդկանց տանում են տեղամասեր”,-ասաց Լ. Տեր-Պետրոսյանը:
ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն էլ լրագրողներին ցույց տվեց անձանգիրը նշելով, որ քվեարկել է ժամը 12-ին, բայց կնիքը չկա արդեն:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=QXoZdB1ckqI