15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը պարզել է փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, հարուցվել է քրեական գործ /վիդեո/

2012 թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Պայթյունի պատճառով այրվածքներ են ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:
Անմիջապես դեպքին հաջորդած ժամանակահատվածում կատարվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ միջոցառումներ, դեպքի վայրի զննություն, ճշտվել են պատահարից տուժած անձանց տվյալները, քննվել են 94 անձինք, նշանակվել է 90 դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են բուժհաստատություններում գտնվող համապատասխան փաստաթղթերի զննություններ, ստացվել և ուսումնասիրվել են տեսաձայնագրություններ, իրականացվել են բազմաբնույթ օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել են փուչիկների բռնկման վայրում գտնված անձանց շրջանակը, փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացված բացատրությունների և ձեռք բերված այլ նյութերի արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում բավարար հիմքեր են ձեռք բերվել, և հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Կազմվել է օպերատիվ-քննչական խումբ:
Միաժամանակ ստուգվում են դեպքի պատճառի մի քանի հավանական` ինքնաբռնկվել, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:
Նախաքննության մարմինը ձեռնարկում է մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց արդյունքում հնարավորինս օպերատիվ վերականգնվում են դեպքի բոլոր հանգամանքները և հստակեցվում են դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակները:
Այս առումով կարևոր ապացուցողական նշանակություն կունենան նաեւ նշանակված դատապայթյունատեխնիկական, դատահրդեհա­տեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննությունների արդյունքները:
Նախաքննության մարմինը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները առավելագույն սեղմ ժամկետում պարզելու դեպքին առնչվող անձանց, նրանց գործողություններում մեղքի առկայության կամ բացակայության հարցը:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
http://www.youtube.com/watch_popup?v=SWWxDWQQJis&vq=medium
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ