22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ մտածում են` վայ, էս ինչ լավ ա եղավ…”.Ավետն ու Նազենին` պայթյունի մասին

Երերկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունից ժամեր անց սոցիալական ցանցերը ողողվեցին ոչ միայն պայթյունի մասին պատմող հրապարակումներով, լուսանկարներով ու տեսանյութերով, այլեւ տարատեսակ քննադատական մեկնաբանություններով, որոնք ուղղված էին միջոցառման վարողներին ու մասնակից երգիչ- երգչուհիներին: Շատերն անընդունելի են համարում հատկապես այն փաստը, որ միջադեպից հետո համերգային ծրագիրը որոշ ժամանակ շարունակվել է:

Henaran.am-ը զրուցել է միջոցառման վարողներ Նազենի Հովհաննիսյանի եւ Ավետ Բարսեղյանի հետ: “Արտիստի խնդիրն է անել իր գործը եւ անել ամեն ինչ, որպեսզի խուճապ չառաջանա, մնացածը, թե ով ինչպես է մեկնաբանում` սկսած լրագրողներից, վերջացրած հանդիսատեսով, իմ իրավասության մեջ չի մտնում, յուրաքանչյուրի գործն է”,-մեզ հետ զրույցում իրավիճակն այսպես մեկնաբանեց Նազենի Հովհաննիսյանը:

Իսկ Ավետ Բարսեղյանը, ով պայթյունից րոպեներ առաջ բեմից իջել է հանդիսատեսի մոտ, Henaran.am-ին որոշ մանրամասներ ներկայացրեց: “Պայթյունի ժամանակ ես շատ մոտ էի կանգնած: Պայթյունից հետո իրարանցում եւ խուճապ էր, այդ րոպեին մարդու մտքով ինչ ասես անցնում է: Առաջին վայրկյանին ինձ թվաց ինչ-որ ահաբեկչություն է:

Մոտ մի քանի րոպե հետո, փառք Աստծո, կարողացանք  ուշքի գալ եւ ավելորդ խուճապ չստեղծել, որովհետեւ պատմությանը հայտնի են  դեպքեր, երբ բազմամարդ վայրում խուճապահար մարդիկ հրմշտոցից ավելի շատ են տուժում, քան բուն միջադեպից: Իմ օգնությունը եղավ այն, որ ես շոկային վիճակից կարողացա բարձրանալ բեմ”,-մեզ հետ զրույցում ասաց Ավետ Բարսեղյանը:

Պայթյունից հետո համերգը մոտ 20 րոպե է դադարեցվել է, այնուհետ այն շարունակել է երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, որին նույնպես քննադատում են սոցցանցերում: “Կուզենայի, որ որոշ դեպքերում պարապ մարդիկ ավելի խորը հասկանան, թե որքան դժվար է արտակարգ իրավիճակից փրկելը, փորձեն հասկանալ, որ  համերգը շարունակելով փրկվում է մի ստվար զանգված: Բազմամարդ վայրերում պանիկան ոչնչի չի կարող հասցնել: Բնականաբար, համերգը մինչեւ վերջ չի շարունակվել”,- Henaran.am-ին ասել է Ավետ Բարսեղյանը:

Ավետի խոսքով, միջադեպից հետո ստեղծված խառնաշփոթի մեջ արտիստներին հաջողվել է դրսեւորել սառնասրտություն եւ ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում. ”Մենք փորձեցինք այնքան ձգել, որքան հնարավոր է, որ խուճապ չառաջանար”:

Ֆեյսբուքյան քննադատներին Ավետ Բարսեղյանը հետեւյալ մեսիջն է ուղարկում.”Ուզում եմ հասկանան, որ իմ եւ Նազենիի գերպրոֆեսիոնալիզմը, ինչպես նաեւ Լեյլա Սարիբեկյանի, ով առաջինը իր վրա վերցրեց այդ հարվածը, արժանի է միայն հպարտության եւ գովեստի”:

Ավետ Բարսեղյանը նշեց նաեւ, որ այն պահին, երբ պայթյունը եղավ, բեմում ոչ ոք չկար: Այդ պահին Հանրապետության հրապարակն ուղիղ կապ էր հաստատել Գյումրիի հետ. “Այն, ինչ youtube-ում  մարդիկ տեսնում են, որ պայթյուն է եւ երգ- երաժշտություն, դա ուղիղ կապի արդյունքն է եւ հնչում է Սամվել Գրիգորյանի ձայնը”:

Սոցցանցերում քննադատում են նաեւ երկրի նախագահին, որ չնայած տեղի ունեցածին, այդուհանդերձ, ելույթ ունեցավ: Այս կապակցությամբ Ավետ Բարսեղյանը Henaran.am-ին ասաց.”Եթե նախագահն էլ պանիկայի ենթարկվեր, շատ ավելի վատ էր լինելու: Սոցկայքերում այդքան օգտագործել “զոհ” բառը անթույլատրելի է: Տպավորություն է ստեղծվում, որ 145 հոգի մահացել  են: Այդ վիճակը ժամ առաջ փրկել է պետք, քանի դեռ “լռության օր է”: Իհարկե, տհաճ միջադեպ է, մարդիկ այրվածքներ են ստացել,  բայց դա , ի վերջո, մահ չէ”:

“Ցավում եմ, որ այս ազգաբնակչության այն հատվածը, որը սոցցանցերում է կենտրոնացած,  նման գնահատականներ են տալիս իրավիճակին: “Ինձ  մոտ տպավորություն է, որ վայ, էս ինչ լավ եղավ, ափսոսում են, որ մահ չի եղել, որ ավելի սուր բաներ գրեն: Ավելի լավ կլինի առողջություն մաղթել մարդկանց, սոցցանցերում լինել ավելի սրտացավ ու քրիստոնյա եւ ոչ թե  միջադեպը կուսակցականացնել, այլ դրան մոտենալ ավելի մարդավարի”:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ