18-ամյա Անուշը դուրս գրվեց. “Էրեբունիի” վերակենդանացման բաժնում դեռ տուժածներ կան /վիդեո/
Երեւանի թիվ 62 դպրոցի աշակերտուհի Անուշ Հարոյանը վաղն առաջին անգամ է ընտրելու: Այդ պատառով էլ մայիսի 4-ին որոշեց գնալ Հանրապետության հրապարակ` մասնակցելու համերգ-հավաքին: “Բոլոր քաղաքական ուժերին մասնակցել էի, մտածեցի երեկ էլ գնամ ու ընկերներս փուչիկներ տվեցին”,-Henaran.am-ին պատմեց Անուշը: Նա “Էրեբունի” բժշկական կենտրոն է տեղափոխվել երեկ եւ այսօր արդեն տուն գնաց: Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում համերգի ժամանակ գազով լցված փուչիկները պայթեցին, ինչի հետեւանքով 144 մարդ տուժել էր:
“ Մեզ մոտ երեկ 44 տուժած բերեցին, որից 22-ին վիրակապ դրեցինք եւ տուն գնացին: 22 տուժածներից 7-ը այս պահին վերակենդանցման բաժանմունքում են: Բոլորը ստացել են առաջին եւ երկրորդ աստիճանի այրվածքներ, եկող շաբաթ դուրս կգրվեն”,-ասաց կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Միքայել Մանուկյանը: Բժշկի խոսքով, մինչեւ երեկո եւս 12 հիվանդ տուն կգնան, բայց կլինեն դեռ բժիշկների հսկողության ներքո:
Անուշի պատմելով, ինքը հետեւոմ էր կանգնած, միան բոցը տեսավ, սկզբում խուճապի մատնվեց, հետո հավաքեց իրեն: “Կարծում եմ, դժբախտ պատահար էր եւ անզգուշություն փուչիկների հետ կապված”,-ասում է Անուշը` ավելացնելով, որ էլի համերգ-հավաքների կգնա, բայց “փուչիկներից հեռու կմնա”: