15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը մեկնաբանել է երեկվա պայթյունը

ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան NEWS.am-ի հարցի` մեկնաբանել է երեկ` մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքը չդադարեցնելու մասին որոշումը:

“Միջոցառումը դադարեցնելը կլիներ իսկակական անխոհեմություն, ես կասեի հանցագործություն: Պատահարից վայրկյաններ անց մենք արագ խորհրդակցեցինք ոստիկանության պատասխանատուների եւ փորձագետների հետ, որոնք միանշանակ  պնդում էին, որ միջոցառումը կանգնեցնելն այդ պահին կարող է հանգեցնել  առավել լուրջ վտանգների: Նույնիսկ եթե խուճապ չլիներ, միեւնույնն է,  հրապարակում հավաքված հոծ բազմությունը, եթե այդ պահին ցրվեր, ապա տեղի կունենար ճանապարհների լուրջ խցանում եւ շտապ օգնության մեքենաները չէին կարող տուժածներին հավուր պատշաճի տեղափոխել բուժհաստատություններ, նրանց չէր ցուցաբերվի անհրաժեշտ և ժամանակին օգնությունը, ինչը կատարվեց գրեթե կատարյալ մակարդակով:

Տուժածների տեղափոխումը կազմակերպելու համար մեզնից խնդրել էին առնվազն 40 րոպե բազմությունը պահել հրապարակում, մինչեւ վերջին տուժածը հասցվի հիվանդանոց, ինչը եւ մենք արեցինք, որից հետո ամբողջ թիմով՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ բաժանվեցինք Երեւանի հիվանդանոցներով:Մի բան ակնհայտ է, որ նման մասշտաբի միջոցառումների անվտանգության  հարցերը մենք պետականորեն կանոնակարգելու լուրջ կարիք ունենք, ինչը եւ կանենք մոտ ապագայում”,- ասվում է Հովիկ Աբրահամյանի մեկանբանությունում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ