15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հացադուլի նստած քաղաքացին դիմել է օմբուդսմենին

Մարտի մեկի գործով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, որը նաեւ Մաշտոցի այգու ապամոնտաժողների խմբից էր, ապրլի 3-ի լույս 4-ի գիշերն անց է կացրել  ԿԸՀ-ի առջեւ գտնվող փոքրիկ հրապարակի նստարաններից մեկին: Հիշեցնենք, որ նա երեկ հայտարարեց, որ մեկշաբաթյա հացադուլի է նստել:

Արտավազդ Վարդանյանն այս քայլով բոյկոտում է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ իշխանափոխություն իրականացնելու այլընտրանքային տարբերակ գտնելու կոչ անում հասարակությանն ու մասնավորապես, մտավորականությանը:

Ինչպես այսօր Henaran.am-ի  հետ զրույցում ասաց Արտավազդ Վարդանյանը, երեկ երեկոյան փորձել է իր համար հովանոց եւ վրան տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են` նշելով, որ դրա համար նախ պետք է ստանալ քաղաքապետարանի թույլտվությունը:

“Վրան թույլ չտվեցին, էսօր դիմել եմ օմբուդսմենին վրանի համար, սպասում եմ պատասխանի: Ոստիկաններն ասացին վրանի եւ հովանոցի համար դիմել քաղաքապետարան, դիմեցի, չնայած օրենքը նման բան չի նախատեսում”,- Henaran.am-ին ասաց հացադուլ հայտարարած քաղաքացին :

Ի դեպ, ԿԸՀ-ից որեւէ մեկը չի մոտեցել հացադուլավորին: Նշենք, որ որեւէ քաղաքական ուժ նույնպես Արտավազդ Վարդանյանին սատարելու մասին չի հայտարարել եւ նրան չի այցելել: Իրեն սատարողները, Արտավազդ Վարդանյանի խոսքով, սովորական քաղաքացիներն են: “Չեմ ասի համատարած, բայց կան քաղաքացիներ, որոնք  մոտենում են: Կա որոշակի աջակցություն, մարդիկ ասում են, որ շատ լավ բան ես նախաձեռնել, տա Աստված, որ ուղերձը տեղ հասնի”:

Henaran.am-ի հետ զրույցում Վարդանյանը վստահեցրեց, որ եթե իրեն թույլ չտան վրան եւ հովանոց տեղադրել, հացադուլը շարունակելու է բաց երկնքի տակ: Հարցի հետ կապված փորձեցինք զրուցել նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ: Կարեն Անդրեասյանի օգնականը փոխանցեց, որ վերջինս հանդիպման է,  իսկ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանը տեղեկացրեց, որ հարցն ընթացքի մեջ է եւ ՄԻՊ գրասենյակի իրավաբաններն զբաղվում են խնդրով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ