ՀՀ նախագահը ԶԼՄ-ների կողմից ամենամեջբերվող քաղաքական գործիչն է
ՀՀ նախագահը ԶԼՄ-ների կողմից ամենամեջբերվող քաղաքական գործիչն է ըստ Mediagid-ի ապրիլյան վարկանիշի:
“All Media” ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք բաժանված են կատեգորիաների։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն,աղբյուրների նկատմամբ։
Հանրաճանաչության ցուցիչն ագրեգատորի կողմից ձևավորվում է գործընկեր կայքերից ստացված լրատվական այն հաղորդագրությունների ինդեքսավորման հիման վրա, որոնցում հիշատակվում են հայ քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, մարզիկների անունները, ինչպես նաև ընկերությունների անվանումները։
“Մեջբերման ինդեքսը ցույց տվեց, որ ապրիլին հայկական ԶԼՄ-ներում հիշատակումների թվով քաղաքական գործիչների շրջանում առաջատարն է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ով զբաղեցնում է վարկանիշի առաջին հորիզոնականը (739 հիշատակում)”,- ասաց “All Media” ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Mediagid.am-ի ապրիլյան վարկանիշում ամենից շատ մեջբերված քաղաքական գործիչների առաջատարների հնգյակում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը (437 հիշատակում), ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը (164 հիշատակում), ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (155 հիշատակում) և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը (154 հիշատակում):