14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վախը կա, ու դժվար թե անցնի … 50-ամյա գյուղապետի կրքի զոհը դարձած 14-ամյա աղջնակը տան բակից այն կողմ չի գնում

Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա.Պ.-ն արդեն մեկ ամիս է` դպրոց չի հաճախում: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց աղջկա հորեղբայր Գագիկ Պարոնյանը, անընդհատ կրկնում է որ վախենում է: “Բացատրում են, որ էդ աննորմալը բանտում ա, դուրս չի գալու, իրան չի կարա էլ բան անի, բայց վախում ա”,-ասաց Գ. Պարոնյանը: Նրա պատմելով, աղջիկը […]

Զատկի ձուն ` միայն կարմիրով

Զատիկը քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնն է, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի հարությունը մեռելներից։ Հայ եկեղեցու շարականների նկարագրությամբ “նրա հարությամբ բացվեցին երկնքի դռներն ու անուշահոտություն բուրեց աշխարհում՝ ցույց տալով ճանապարհը նոորգման եւ կենդանություն պարգեւեց մարդկային ցեղին”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Թովմա Անդրեասյանը։ Այս տարի  Հայ առաքելական եկեղեցին Զատիկը տոնելու է ապրիլի 8-ին: […]

Ընտրությունները կվերահսկեն միասնական շտաբո՞վ

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի ունեցավ Ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության առնչությամբ հրավիրված նիստերի արդյունքների ամփոփումը, որին ներկա են  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, “Ժառանգության” վարչության նախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրեց հռչակագրի մի նախագիծ, որը մշակվել է լսումների արդյունքում:  Հռչակագրի […]

Քյավառցիների “Գեւոյի արտ”-ից Արտաշես արքայի սահմանաքար են գտել

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչներ Աղաբեկ Հարությունյանը եւ Աղաբեկ Աղաբեկյանը Լանջաղբյուրի “Գեւոյի արտ” կոչվող տարածքում գտել են Արտաշեսյան սահմանաքար` արամեատառ արձանագրություններով եւ հետեւյալ բովանդակությամբ. “Ես, Արտաշես, որդի Զարեհի Երվանդական, բաժանեցի այս հողը մասերի”: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Հնագետ Աշոտ Փիլիպոսյանն  ուսումնասիրելով եւ հետազոտելով` հաստատել է, որ հերթական սահմանաքարը […]

“Իշխան, կարող ա՞ Վովայից լավ տղա ես….”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ավտոմեքենայի վրա ԱՊՊԱ կտրոն փակցված չէ: “Չհասկացանք, Իշխան, դու կարող ա՞ “Հայկական ժամանակ” չես կարդում: Կարող ա՞ ՍԴ նախագահից լավ տղա ես, չգիտեի՞ր որ մի օր քեզ բռնելու ենք, ու կպցնելու ես: Չե՞ս կպցնելու: Լավ, տեսնենք: Եթե չկպցնես, ուրեմն` Գասպարյան Վովայից լավ տղա ես”,-գրում է […]

Թալանե՞լ են Հրանտ Մարգարյանի բնակարանը. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, երեկ Արաբկիրում լուրեր էի շրջում, որ երկու օր առաջ` գիշերով, աստիճան դնելով երկրորդ հարկի լուսամուտի տակ, բնակարանային գողերը մուտք են գործել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` Փափազյան փողոցում գտնվող բնակարանը: “Ասում են, թե նրանք գողացել են գումար, ոսկեղեն, ինչպես նաեւ` անվանական զենք”,- գրում է “Իրավունք”-ը:

Մոսկվայի շուկայի մոտ բռնկված հրդեհի արդյունքում 17 մարդ է զոհվել /վիդեո/

Մոսկվայի Վարշավյան մայրուղու վրա գտնվող Կաչալովո շուկային կից գտնվող փակ տարածքում տեղի ունեցած հրդեհի պատճառով 17 մարդ է մահացել, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Այրված տարածքի մակերեսն ընդամենը 50 քառակուսի մետր է, սակայն ներսում մնացած մարդկանց փրկելու համար փրկարարները ստիպված են եղել փլուզել շինության պատերը, քանի որ բաց մուտքեր չեն եղել, իսկ փոքրիկ պատուհանները երկաթե ճաղերով […]

ՕԵԿ-ի խոսնակը “բեխաբար” է. Երկիր

Ըստ “Երկիր” -ի,  ՕԵԿ-ի համամասնական ցուցակից հանված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արամ Հարությունյանի անունը: Թերթի  հետ զրույցում ՕԵԿ-ի նորանշանակ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը հայտնեց, որ ցուցակից դուրս գալը եղել է կուսակցության եւ Արամ Հարությունյանի համատեղ որոշումը. “Նախընտրական շրջանում Հարությունյանը, ինչպես նաեւ ցուցակից դուրս եկած այլ ՕԵԿ-ականներ կենտրոնանալու են կուսակցական աշխատանքի վրա”: “Պարզվում […]

ԵԿՄ-ն քանդվու՞մ է. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, Երկրապահ կամավորական միությունում վերջին օրերին խմորումներ էին տեղի ունենում, որոնք ի վերջո հանգուցալուծվեցին: Ապրիլի 1-ին նախատեսված նիստը, որին ներկայանալու համար օրեր առաջ ծանուցագրեր էին ուղարկվել մի շարք ԵԿՄ-ականների, որպեսզի հայտարարեն կառույցից նրանց հեռացնելու մասին, ծանուցագրեր ստացածները բոյկոտել են: Ըստ տեղեկությունների` նրանք դեռ փետրվարին նամակ են հղել կառույցի ղեկավարությանը` հայտնելով ԵԿՄ-ին կասեցման եւ պատճառների […]

Գելի “կծիկը” տանում է դեպի Ալիկ Սերգեյիչ.Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի  տեղեկություններով,  ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի պաշտոնանկության պատճառը նրա թույլ տված չարաշահումներն են, ինչի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվում: Թերթը հիշեցնում է, որ Գաբրիելյանն իր ենթակաների հետ միասին զենք-զինամթերք եւ զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել: Ըստ թեթրի, այս  գործի “կծիկն” այնքան է բացվել, որ հասել է մինչեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված