06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Թոշակառուն լավ էր հիշում նախկին վարչապետին. Բագրատյանը ներողություն խնդրեց

Կապանում օրերս կայացած ՀԱԿ հանրահավաքից հետո, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին է մոտեցել 78-ամյա մի ընտրող եւ  հարցրել, թե արդյո՞ք Բագրատյանը թոշակ ստանում է:

“Ինչ է, այդքան մեծ եմ երեւում, որ հարցնում եք”,-ասել է նախկին վարչապետը: Ծերունին ասել է, որ հարցը մեծ երեւալը չէ:

“Դուք, որ վարչապետ էիք, հայտարարեցիք, որ թոշակառուները բալաստ են պետության վրա, հիմա այլ բան եք ասում”,-ասել է: ” Ի սեր Աստծո, կներեք, չեմ հիշում, որ նման բան ասած լինեմ, բայց ամեն դեպքում ներող”,-ասել է  Բագրատյանը:

Henaran.am-ի զրուցակիցը չցանակացավ, որպեսզի նշվի իր անունը: “Գիտեք, հարեւանս ՀԱԿ-ի երկրպագուն է, նրա խաթեր էի գնացել միտինգի, ու որ տեսա Բագրատյանին մոտեցա: Չեմ ուզում հարեւանս կարդա նեղանա “,-ասաց թոշակառու պապիկը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ