25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՕԵԿ-ը ոչ միայն դդմի, այլ մոշի մուրաբա էլ կբաժանի. Երկիր

 Ըստ “Երկիր” օրաթերթի, “ՕԵԿ-ից` դդումի մուրաբա” հրապարակումից հետո խմբագրություն են զանգահարել երեք քաղաքացիներ` դժգոհելով, որ Արմավիրի մարզում ու Երեւանում այս կուսակցության կողմից ընտանիքներին բաժանված դդումի մուրաբայի, իսկ Վարդենիս, Մարտունի եւ Էջմիածին քաղաքներում “շաղ արված” օգնությունը թերթը մոռացել է նշել: Ի դեպ, Մարտունի քաղաքից զանգահարած դդումասեր ընտրողը, պարզվել է, ՕԵԿ-ի համակիրներից է. “տնով” նրանց են ձայն […]

Ռոբերտ Քոչարյանը հիվա՞նդ է. Ժողովուրդ

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս եղել է Գերմանիայում: Ինչպես նկատում է “Ժողովուրդ”-ը,  չնայած Քոչարյանն ամուր առողջություն ունի եւ մշտապես դահուկ է քշում իր սիրելի Ծաղկաձորում, այնուամենայնիվ որոշակի առողջական խնդիրներ են ծագել նրա մոտ: Ըստ լուրերի` Ռոբերտ Քոչարյանը Գերմանիայի Դաշնությունում հետազոտվել է: Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունները թերթին չի հաջողվել ճշտել: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր […]

Կրկին տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում մարտի  14-ին առավելապես արևմտյան շրջաններում,  15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյան տեսքով, 18-ին` առանց տեղումների եղանակ:   Քամին հարավ-արևմտյան   5-10 մ/վրկ, 15-17-ին  առանձին վայրերում` ուժգնացում 20-25 մ/վրկ,  լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4, 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 10-13 աստիճանով: Երևանում` […]

Էն ժամանակ էլ են իրենք եղել, հիմա էլ են իրենք. Արամ Կարապետյան-Մանվել Բադեյան բանավեճից/վիդեո/

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի բանավեճի ժամանակ այսօր բանախոսներն անդրադարձան ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական շեշտադրումներին: Արամ Կարապետյանը հայտարարեց, թե ներկայիս տնտեսական վիճակը համեմատվում էր Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիների իրավիճակի հետ: Բանավեճին անդրադարձ եղավ նաեւ  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատականին: Մանվել Բադեյանն ասաց, որ վերջինս “մանիպուլյացիոն ստատիստիկայի […]

‘Արմավիան’ դարձյալ կթռչի. “Զվարթնոցի” հետ պայման են կապել

‘Արմավիա‘  ազգային ավիափոխադրողի եւ ‘Զվարթնոց’ միջազգային օդանավակայանի  ներկայացուցիչների միջեւ մարտի 13-ին տեղի ունեցած հանդիպումը դրական արդյունք է տվել:  Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նրա խոսքով` հանդիպման մասնակիցներն են եղել ‘’Զվարթնոց’’-ի , ‘’Արմավիա’’-ի, ՀՀ  Կենտրոնական բանկի , ՀՀ Ֆինանսերի նախարարության եւ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները: ‘’ Գալով […]

Ինչ ուզում` անում են. Մաշտոցի պուրակում պայքարում են` համբուրվելով /վիդեո/

Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանների պայքարը թեժանում է. ակտիվիստներն անցել են շուրջօրյա նստացույցի: “Սկզբից քեզ անտեսում են, հետո ծաղրում են, հետո ծեծում են, իսկ հետո դու հաղթում ես”, “Մտածենք առողջ ապագայի մասին”, “Մենք ենք տերը մեր երկրի”, “Վերացրեք ձեր կրպակները մեր այգուց” ցուցապաստառներով բնապահպան ակտիվիստները այսօր դատավարություն էին սկսել` ներկայացնելով Մաշտոցի պուրակի վերաբերյալ իրենց պահանջը: […]

‘Եթե կարող եք, ձեզ հետ տաք թեյ եւ սնունդ էլ բերեք’. Մաշտոցի այգում վրան են տեղադրել

Այսօր Ժուռնալիստների ‘Ասպարեզ’ ակումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘SOS Մաշտոցի այգի….Մենք վրան տեղադրեցինք նստացույցը սկսելու համար, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ և չի խախտում ոչ մի օրենք, սակայն հանդիպեցինք ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը. Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում ենք տեղադրել, ապա պետք […]

Մեքենան ինքնաբերաբար շարժվել է` վրաերթի ենթարկելով վարորդին

Մարտի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 55-ամյա Սիրակ Գրիգորյանը Գորիս-Կապան ճանապարհի 14-րդ կմ-ին իր ‘ԿամԱԶ-53212’  մակնիշի ավտոմեքենան կայանել եւ ցանկացել է վերացնել արգելակման համակարգի անսարքությունը, սակայն մեքենան ինքնաբերաբար շարժվել է, վարորդի ոտքը մնացել է անվադողի տակ, ինչի հետեւանքով գիշերը նրան  տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ժամը 05.50-ին մահացել է: Կատարվում է քննություն: […]

Սիրիական իշխանությունները հայտնել են Իդլիբի գրավման մասին /վիդեո/

Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Իդլիբը` երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող համանուն նահանգի մայրաքաղաքը, տեղեկացնում է “Associated Press”-ը: Ապստամբների կողմից մի քանի ամիս շարունակ վերահսկվող քաղաքի գրոհն սկսվել էր 3 օր առաջ: Սիրիական թերթերը հավաստիացնում են, որ գրոհն ավարտվել է հաջողությամբ: Զոհերի եւ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում: Անկախ աղբյուրների տրամադրած  տեղեկություններն առայժմ հնարավոր չէ ստուգել, քանի […]

Անտառների հաշվառումը չի կատարվում օրենքով նախատեսված կարգով

‘2011թ-ի ընթացքում ‘’Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն’’ ՊՈԱԿ-ը ուսումնասիրություններ է կատարել ՀՀ-ի 370.հազ. հա տարածքում եւ արձանագրել 630 հատ ապօրինի հատված ծառ, որոնցից 407-ը ‘’Հայ անտառ’’ ՊՈԱԿ անտառտնտեսության մասնաճյուղերում, 151-ը՝ Դիլիջանի պարկում, 72 հատը՝ Լոռու մարզում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ալավերդյանը: Նրա խոսքով` այդ խախտումների համար դիմել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի