06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Գագիկ Բեգլարյանի “ձայնը կլսվի” 2-3 շաբաթից

“Երեւաննախագիծ” ինստիտուտի շենքում, որտեղ տեղակայված է ՀՀԿ գրասենյակը, այսօր սովորական չէր` բարձարաստիճան հյուրի էին սպասում: ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր ժամանելու: Նրան դիմավորեցին մի քանի հանրապետականներ այդ թվում Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետեր Գագիկ Բեգլարյանն ու Տարոն Մարգարյանը: Վերջինս մի քանի նախադասություն փոխանակեց Բեգլարյանի հետ, ու որոշ ժամանակ անց ասաց, որ գնում է նախագահին դիմավորելու:

Ինչպես հետո պարզվեց, Հայաստանի նախագահը մինչ տեղ հասնելը` որոշել էր մտնել Մաշտոցի պուրակ եւ քաղաքապետը այնտեղ էր գնացել:

ՀՀԿ կենտրոնի տարածքային կառույցի շենքի մոտ կանգնած լրագրողները փորձեցին զրուցել նախկին քաղաքապետի հետ: Գագիկ Բեգլարյանն ասաց, որ ինքը “չխոսելու ուխտ է արել եւ իր  ձայնը կլսվի մոտ 2-3 շաբաթից”:

Henaran.am-ի տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանն իր թիմով ակտիվորեն  ՀՀԿ-ին սատարելու աշխատանքներին է լծվել :

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ