26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարգար Օհանյանը խոստացավ շատ բան ասել ցուցմունքներում /վիդեո/

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն այսօր դատարանում չխոսեց, թեեւ նախատեսվում էր, որ դատարանն այսօր լսելու էր նրան: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի […]

ՃՈ նախկին պետը քմծիծաղով էր լսում իր ենթակաների ցուցմունքները /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին: Դատարանն արդեն լսում է ամբաստանյալներին եւ անցած […]

Գործատուները հետեւում են ենթականերին. Չորրորդ ինքնիշխանություն

‘Չորրորդ ինքնիշխանությունը’ գրում է. ‘ Գործատուները հետեւում են իրենց աշխատակիցների ինտերնետային հաղորդակցությանը: Աշխատանքային ժամերին իետերնետում այլ բաներով զբաղվելու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից: Գործատուները սովորել են աշխատակիցների գործունեությանը հետեւելու ձեւերը` նույնիսկ հաղորդագրություն ուղարկող ձայնային ծրագրերի միջոցով: Աշխատակիցներից գաղտնի` ընկերության ցանցում տեղադրելով հատուկ ծրագրեր (DeviceLock, Gatall Mail Security, Ideco ICS եւ այլն)` տնօրենը վերահսկում է […]

Մանակպիղծին վիրահատել են. Հայացք

Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում երեկ վիրահատության է ենթարկվել մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը: Վիրահատող բժիշկ Ալեքսան Աղավեսյանը “Հայացքին” ասել է, որ երեկ  առավոտյան արված վիրահատությունը  տեւել է 2,5 ժամ: Ըստ նրա` վիրահատությունը հաջող է անցել, հիվանդի վիճակը գնահատվում է բավարար: Թերթը հիշեցնում է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ ախտորոշվել էր հաստ […]

Ոստիկանությունը Հրազդանի քաղաքապետի “քթից բերեց”….

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբայր` Արթուր Դանիելյանին այսօր ոստիկանությունը տուգանել է  “Վարչական իրավախախտումների մասին” օրենսգրքի 124 պրիմ 1 հոդվածով` քաղաքում շարասյունով երթեւեկելու եւ քաղաքացիների անդորրը խաթարելու համար: Քաղաքապետի եղբայրը`  մտերիմների հետ նշում էր Արամ Դանիելյանի հաղթանակը` մեքենաների խմբով շրջելով եւ ազդանշաններ տալով: Հիշեցնենք, որ գործող հանրապետական քաղաքապետը կիրակի կայացած ընտրություններում հաղթել  է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ […]

Ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 14-ին

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշքի ազդեցությամբ: Փետրվարի 14-ին սպասվում է ամպամածության ավելացում, սակայն ամբողջ հանրապետությունում առայժմ կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 20մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում կդիտվի բուք, ցածր տեսանելիություն: Երեւանում փետրվարի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ առավոտյան […]

Բնակչությանը առավելապես հուզել է տեղադրված արագաչափերի թեման

Այսօր  ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի եւ լրատվության վարչության կազմակերպած հերթական ‘Ուղիղ կապի’  հյուրն էր ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը: Մեկուկես  ժամ տեւած ‘Ուղիղ կապի’ ընթացքում ստացված երեք տասնյակի հասնող հարցերը հիմնականում վերաբերում էին Երեւան քաղաքում տեղադրված տեսախցիկների եւ արագաչափ սարքերի աշխատանքին, արձանագրած իրավախախտումներին, ինչպես եւ հիշյալ սարքերի  շահագործման խնդիրներին: ‘Ուղիղ […]

Ավտոճանապարհների վիճակը 17:30-ի դրությամբ

Փետրվարի 13-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Փետրվարի 13-ի, ժամը 17.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ձնահյուսի վտանգի պատճառով […]

Հարուցվել է քրեական գործ` Հրազդանում այլ անձի փոխարեն քվեարկողի նկատմամբ

Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ  այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությայն կայքը: Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված