Կոտայքում առողջապահության անունը լսում են, վախենում են /վիդեո/
Կոտայքի մարզի բնակիչները բժշկի չեն դիմում, ոչ թե նրա համար, որ բոլորն առողջ են, այլ, ինչպես իրենք են ասում, “առողջապահություն անունը լսում են, վախենում” են:
Այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում Henaran.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին լսելու եկած բնակիչների հետ եւ փորձել պարզել, թե որ ոլորտներից են ամենից շատ դժգոհում հրազդանցիները:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանականերում այցելել էր Կոտայքի ու Գեղարքունիքի մարզեր:
Աշխատատեղերի բացակայության եւ վատ ճանապարհների հետ մեկտեղ, նրանք առանձնացրել են առողջապահության ոլորտը: Մանրամասները` կից տեսանյութում:
http://www.youtube.com/watch?v=5ocvapC6ykI&feature=youtu.be