06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաց նամակ հայ գործարարներին

Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր  բաց նամակ են հղել գործարարներին` կոչ անելով ներդրումներ կատարել սահմանամերձ տարածքներում:

“Հարգելի գործարարներ, գաղտնիք չէ, որ Հայաստանի սահմանամերձ շատ գյուղականհամայնքներում գնալով պակասում է բնակչության թիվը, ինչի հիմնական պատճառըաշխատատեղերի բացակայությունն է: Եթե այսպես շարունակվի, սա կարող է լուրջ վտանգդառնալ ազգային անվտանգության տեսանկյունից: Կան համայնքներ, որտեղ արտագաղթիպատճառններից է ոչ միայն գործազրկությունը, այլեւ թշնամու գնդակոծությունները, ինչըվտանգում է տեղական բնակչության ֆիզիկական գոյությունը:

Ուստի, հաշվի առնելով տեղումհայաթափումը կանխելու և ավելի հզորանալու անհրաժեշտությունը` կոչ ենք անում ներդրումներկատարել Տավուշի մարզի Դովեղ և Այգեպար համայնքներում, ինչը տեղի բնակչությանը կկապիիր հողին:

Մենք ունենք շատ մոտավոր պատկերացումներ ներդրումների ոլորտների մասին, ըստմեզ, դրանք հետևյալն են. հանքարդյունաբերություն, պահածոյագործություն, կաթնամթերքիարտադրություն, տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում:Խնդրում ենք, որպեսզի ձեր կողմից իրականացվի պրոֆեսիոնալ ուսումնասիրություն: Մենք կարող ենք համատեղել հայրենասիրությունը և բիզնես շահերը”,-ասվում է նամակում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ