18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության հռչակմամբ ստեղծված պետությունն առաջին հերթին կոչված էր մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանուր հռչակագրի ոգուն և տառին համապատասխան ապահովելու յուրաքանչյուրիս կյանքի իրավունքի անձեռնմխելիությունը: Սակայն, ի հեճուկս մեր ժողովրդի հավաքական իղձերի ու սահմանադրորեն ամրագրված երաշխիքների, իրական կյանքում իրար հաջորդող իշխանությունների շարունակական օրինազանցության արդյունքում, կյանքի իրավունքի աներկբա ապահովման փոխարեն ձևավորվեց կլանային-ազգակցական խմբերի վրա հիմնված մի […]

Վստահեցին ՀՀԿ-ին

Հուլիսի 8-ին Լոռու մարզի Սարամեջ, Խնկոյան, Սարչապետ, Ահնիձոր համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սարամեջում և Սարչապետում միաժամանակ անցկացվեցին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի, Խնկոյանում և Ահնիձորում` համապատասխանաբար միայն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, Սարչապետի գյուղապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Բորիս Բարոյանը: Համայնքի 1 709 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 685-ը: […]

Ազգովի` տոլմա ենք ուտելու/վիդեո/

Հուլիսի 11-ին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա Տոլմայի մրցույթ-փառատոնը: Այն կազմակերպվում է 2-րդ անգամ, եւ “Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման”  Հ/Կ քարտուղար Վահե Աթանեսյանի խոսքով` փառատոնի նպատակն է միջազգային հանրությանը ներկայանալ ազգային խոհանոցով: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա, փառատոնի կազմակերպման նպաստել է նաեւ այն, որ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ տոլման ադրբեջանական ուտեստ է: “Դրանից […]

Հայաստանում գերժամանակակից ջերմոց կկառուցվի

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում մինչ գյուղատնտեսության խնդիրներից խոսելը “Հայաստանի ագրարագյուղացիական միավորում” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը լավ նորություններից սկսեց: Նա տեղեկացրեց, որ լիզինգային ծրագրով, հոլանդական կազամկերպության հետ համատեղ Հայաստանում մինչեւ հիսուն հեկտարի հասնող  գերժամանակակից ջերմոց  է կառուցվելու: Անհրաժեշտ ներդրման քսանհինգ տոկոսը հայկական կողմը կտրամադրի, յոթանասունհինգ տոկոսը` հոլանդական կազմակերպությունը: Թե ինչ կաճեցվի գերժամանակակից ջերմոցում, Հրաչ Բերբերյանի խոսքով, […]

Միգուցե մեկի տունը ջրի տակ է մնում… Սեւանից ջուր վերցնելու կարիք չկա

“Ամեն մի բույս ունի ոռոգման իր քանակը, հիմա շատ կասկածելի է, որ  նոր նորմատիվներ են մշակել` փոխելով տրադիցիոն նորմատիվները: Այսօր  հենց կարտոֆիլի ոռոգման համար մոտ վեց հազար դրամ ավել են մուծում գյուղացիները”,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց “Հայաստանի ագրարագյուղացիական միավորում” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով ոռոգման ջրի թանկացման խնդիրին: Նրա խոսքով, գյուղանախարարությունը երաշտ է հայտարարել, բայց […]

ՄԻՊ-ը` “Հարսնաքարի” միջադեպի մասին

Հուլիսի 8-ին  գրանցվել են նոր միջադեպեր Հարսնաքար ռեստորանի շրջակայքում: Պաշտպանի 116 թեժ գծին ստացված ահազանգերի համաձայն բռնություն է գործադրվել իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ: Բացի այդ, ըստ ահազանգողների, ոստիկանությունը ոչ իրավաչափ ուժ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Մեր արագ արձագանքման խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր: Վարույթ է հարուցվել, որի շրջանակներում կիրականցվի դեպքի բոլոր մանրամասների […]

Հուլիսի 9-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարվել /վիդեո/

Ռուսաստանը սգում է Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 9-ը սգո օր է հայտարարել: Երկրի տարբեր մասերում ծածանվում է պետական դրոշը, պետական հեռուստաալիքներին խորհուրդ է տրվել զերծ մնալ ժամանացային հաղորդումներ ցուցադրելուց, հաղորդում է “дни.ру”-ն: Ըստ վերջին տվյալների` Կուբանում տեղի ունեցած աղետի զոհն է դարձել ավելի քան 170 մարդ, տուժել […]

Ռուսաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհն են դարձել 2 հայ

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Henaran.am-ին հաղորդում է , որ Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հաստատել է լուրը, ըստ որի հարավային Ռուսաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհվել են նաեւ  հայազգի Լիդիա եւ Հովհաննես Շահնազարյանները:

“Ոսկե ծիրան” փառատոնը բացվեց. տիկին Նաղդալյանի անունը մոռացել էին /վիդեո/

Կիրակի` հուլիսի 8-ի երեկոյան  տեղի ունեցավ“Ոսկե ծիրան” միջազգային 9-րդ կինոփառատոնի հանդիսավոր բացումը:Այն մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից, եւ կարմիր գորգով անցան բոլոր հրավիրվածները: Կինոփառատոնի  հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով`  Կինոյի տոնը արժանի է քաղաքին եւ հայ ժողովրդին, որովհետեւ ինը տարում ապացուցվեց, որ հայերը շատ են սիրում կինոարվեստը, կա կինոհանդիսատես, որը շատ է սիրում արվեստային ֆիլմեր: “ […]

Ներկայացվեցին վավերագրական ֆիլմերը

“Ոսկե ծիրան”  9-րդ կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” ծրագրի վավերագրական մրցույթում ներկայացված են  Արսեն Գասպարյանի “Նոր Ջուղա. Լինել”, Վահե Յանի “Երկու ճանապարհ” եւ Հայկ Կբեյանի “Կոստան Զարյան. հայ գրականության միայնակ հոգին” ֆիլմերը: “Նոր Ջուղա. լինել…” կարճամետրաժ ֆիլմը անդրադառնում է  Նոր Ջուղայի մշակութային հարուստ ժառանգության  անցյալին ու ներկային: “Պատկերված է հայ համայնքը, որն ավելի քան 400 տարի Նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի