29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աջափնյակն անջուր կմնա

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 42 և Հալաբյան փողոցի 35, 37, 39 շենքերի ու հարակից  տարածքների ջրամատակարարումը: ՙ

Աղավնաձորում ամուսինը ծեծելով սպանել է կնոջը

Հուլիսի 3-ին, ժամը 10.30-ին, Աղավնաձոր գյուղի Առողջության կենտրոնից  ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղում, տանը, վիճաբանության ժամանակ, 1962 թ. ծնված Յուրիկ  Բաբայանը  ծեծի է ենթարկել կնոջը` 1962 թ. ծնված Անահիտ Բաբայանին, դիտավորյալ փայտով հարվածել   գլխին և […]

Համատեղ նախաձեռնություն՝ ի օժանդակություն ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բրոյնիգը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին իրավական օժանդակություն տրամադրելուն։ Հուշագրի շրջանակներում Գերմանիայի դեսպանության ներդրումը կազմում է 22. 300 եվրո, որն իր մեջ ներառում է շրջիկ իրավաբանների ներգրավում, որոնք իրավական խորհրդատվություն կտրամադրեն ազատազրկման վայրերում խոշտանգումների […]

ՊՆ փոխգնդապետը կալանավորվել է

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ հուլիսի 3-ի երեկոյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: “Փաստինֆո” գործակալությանը ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ […]

Երկրաշարժ Աշոցք գյուղից 5 կմ հարավ-արևմուտք

Ս.թ. հունիսի 28-ից մինչև հուլիսի 4-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հունիսի 28-ին Աշոցք գյուղից 5 կմ հարավ-արևմուտք: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 14 երկրաշարժ: Հունիսի 28-ից 30-ը 5 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Թուրքիայի Բուլանիկ քաղաքի մոտակայքում, մեկը` 3-4 բալ, […]

Հուլիսի 8-ից մեկնարկում են ՏԻՄ ընտրությունները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2012թ. հուլիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Ըստ այդմ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության ինը ընտրատարածքների 17 համայնքում, որոնցից 16-ում` անցկացվելու են հերթական և մեկում` արտահերթ ընտրություններ: […]

“Եղիցի լույս”-ը ռուս ռեժիսորին /վիդեո/

“Ոսկե ծիրան” երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: Հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանված մրցանակը կոչվում է “Եղիցի լույս”: Արձանի հեղինակը քանդակագործ-ոսկերիչ […]

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը /վիդեո/

Հուլիսի 4-ին ԱՄՆ-ը տոնում է Անկախության օրը` հյուսիսամերիկյան նահանգների` Մեծ Բրիտանիայից անկախացման հռչակագրի 236-ամյակը: Օրվա  ամենակարեւոր իրադարձությունը Վաշինգտոնում ընթացող Անկախության օրվա շքերթն է: Բացի մայրաքաղաքից, երկրի մյուս քաղաքներում եւս այս օրն անց են կացվում շքերթներ, ներկայացումներ եւ համերգներ, որոնք սովորաբար ավարտվում են հրավառություններով: Ամերիկացիների մեծ մասն այս օրն  անց է կացնում ընտանիքի հետ` տանը կամ […]

Երեկ զոհերը “միայն” հայեր էին, այսօր` ”միայն” հրեաներ: Արդյոք ո՞վ կլինի վաղը. Ժնեւում քննարկումներ են ընթացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ս.թ. հունիսի 19-ին Ժնեւում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 20-րդ նստաշրջանի շրջանակներում Ավստրալիայի, Հունգարիայի, Նիգերիայի, Թաիլանդի եւ Ուրուգվայի ներկայացուցչությունները կազմակերպեցին բարձրաստիճան միջոցառում` պաշտպանելու պատասխանատվության սկզբունքի կիրառման հարցում Մարդու իրավունքների խորհրդի կարեւոր դերի ուսումնասիրման նպատակով: Քննարկման կենտրոնում էին պաշտպանելու պատասխանատվության երկու հիմնարար “սյուները”` սեփական ժողովրդի պաշտպանելու պետության պատասխանատվությունը եւ միջազգային հանրության կողմից պետություններին իրենց բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի […]

Նախարարները անդրադառնում են Ռուբեն Հայրապետյանի քայլին

Կառավարության նիստից հետո նախարարները լրագրողների խնդրանքով անդրադարձել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի` ԱԺ մանդատից հրաժարվելու փաստին: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, Հայրապետյանի քայլը ցույց տվեց, որ մեր երկրում ամեն ինչ նախարարական պորտֆելով եւ մանդատով չի որոշվում: Առողջպահության նախարար Դերենիկ Դումանյանի կարծիքով, ձեւավորվել է քաղաքացիական հասարակություն, եւ յուրաքանչյուր ոք պարտավոր է այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի