14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Ժառանգությունը” կգնա մեն-մենակ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, “Ժառանգությունը” մայիսի6-ին կայանալիք  Ազգային ժողովի ընտրություններին  կմասնակցի առանձին ցուցակով: Փաստորեն, նրանք “Ազատ դեմոկրատների” հետ դաշինք չեն կազմելու: Կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ “Ժառանգության” ղեկավարները պարզապես չեն ցանկացել իրենց դիրքերը զիջել, որպեսզի վեցյակում լինեն նաեւ “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչներ: Իսկ այս օրերին “ժառանգության” ակտիվին հանձնարարվել է անձնագրային գրասենյակից համապատասխան տեղեկանքները վերցնել, […]

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը հանրապետությանողջ տարածքում, 17-ի ցերեկը արեւելյան շրջաններումսպասվում են տեղումներ, 16-ին, 17-ին`  ամենուրեքձյուն, 18-19-ին` առանց տեղումների եղանակ:  Քամին հյուսիս-արեւմտյան 5-10 մ/վրկ, 15-17-ինառանձին վայրերում սպասվում է ուժգնացում 20-25մ/վրկ,  լեռնային շրջաններում եւ լեռնանցքներումսպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց,առանձին հատվածներում` մառախուղ: Օդիջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-իգիշերը աստիճանաբար կնվազի 12-16, 19-ինկբարձրանա 4-6  աստիճանով: Երեւանում՝մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ինեւ 17-ի գիշերը ` ձյուն, 18-19-ին սպասվում է  առանց տեղումների եղանակ:  15-17-ինսպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:  Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից

‘’ԲՄՎ-X5’’-ը ձորն է ընկել

Մարտի 13-ին, ժամը 02.00-ի սահմաններում, ‘ԲՄՎ-X5’  մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 80-րդ կմ-ին ընկել է ձորը: Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am -ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

Շվեյցարիայում վթարի է ենթարկվել տուրիստական ավտոբուս. զոհերից 22-ը երեխաներ են

Շվեյցարիայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 28 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ են: Երիտասարդ բելգիացի զբոսաշրջիկներին հայրենիք տեղափոխող ավտոբուսի վարորդը թունելում կորցրել է վերահսկողությունը եւ մեքենան հարվածել է պատին, տեղեկացնում է “Tagesschau”-ն: Զոհվածներից 22-ը  12 տարեկան երեխաներ են, 2 մեծահասակները` ավտոբուսի վարորդներն են: Մյուս 4 մահացածների ինքնությունն առայժմ բացահայտված չէ: Եւս 24 երեխա ծանր […]

“Եվրատեսիլի” շուրջ ծագած նոր սկանդալին մասնակից է դարձել նախագահը

Բելառուսի Պետական հեռուստաընկերությունն աշխատանքից հեռացրել է գործադիր պրոդյուսեր Դմիտրի Բարանովին, որը “Եվրատեսիլ” մրցույթի մասնակիցների ընտրական “Եվրաֆեստ” փուլի շուրջ ծագած սկանդալի կենտրոնում է հայտնվել: “Եվրաֆեստի” եզրափակիչը կայացել է փետրվարի 14-ին: Հաղթող է ճանաչվել Ալյոնա Լանսկայան, իսկ 2-րդ տեղում հայտնվել է  “Litesound” խումբը, որի անդամները չեն համաձայնվել արդյունքների հետ եւ հրաժարվել են դուրս գալ բեմ` մրցանակներն ստանալու: Ավելի […]

Գյումրու անօթեւաններին եւս 1200 բնակարան է անհրաժեշտ. դիմում եմ նախագահին եւ վարչապետին

‘Շիրակ կենտրոն’ ՀԿ-ն դիմում ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է. ‘ Ինչպես գիտենք, 2008 թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ‘Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի’ համաձայն բնակարանային շինարարության ծրագրով նախատեսված է մինչեւ 2013 թ. լուծել երկրաշարժից անօթեւանի կարգավիճակ […]

Երեւանում հիմնվելու է Հնդկաստանի անվան այգի

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ։ Նշելով հայ–հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, քաղաքապետը կարեւորել է գործընկերային կապերի հաստատումն ու զարգացումը նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում։ Հատկանշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է գործընկերային կապերն ամրապնդել ու ընդլայնել ոչ միայն Դելիի, այլեւ Հնդկաստանի այլ քաղաքների հետ՝ […]

‘Արաքս թռչնաֆաբրիկան’ հորդորում է սպառողներին ետ վերադարձնել իր արտադրած կաթնային նրբերշիկը

Այսօր ‘Արաքս թռչնաֆաբրիա‘ ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Արաքս թռչնաֆաբրիկա” ՓԲԸ-ը հայտնում է իր սպառողներին, որ  2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված “Նրբերշիկ կաթնային” ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ, որը չի վտանգում մարդու առողջությանը: Ընկերությունը հորդորում է իր սպառողներին եւ այն վաճառակետերին, որտեղ կա տվյալ խմբաքանակից մնացորդ, վերադարձնել այն ք.Երեւան, […]

Ջրծաղիկից մահացած զինվորի ընկերներին ճնշում են. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Հայկ Խաչատրյանի գործի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.’ 2011 թ. հունիսի 1-ին բանակ զորակոչված եւ դեկտեմբերի 30-ին զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի քննության ընթացքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ունի մի շարք մտահոգություններ: Մասնավորապես, կազմակերպության կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայկ Խաչատրյանի զինակիցները, […]

‘Հայաստան’ հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է Աբովյանի ծննդատունը

‘Հայաստան’ համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների հովանավորությամբ, մեկնարկել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: Ծրագրի շրջանակներում հիմնովին կվերանորոգվի հիվանդանոցի երկրորդ հարկում տեղակայված ծնարանային-հետծննդյան բաժանմունքը: Հիշեցնենք, որ 2010 թվականին բարերար ընտանիքի աջակցությամբ արդեն բարեկարգվել է ծնարանային-վիրահատական բաժանմունքը, եւ ներկայումս իրականացվող աշխատանքների ավարտին հիվանդանոցի ծնարանային հատվածում հիվանդները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի