16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նախագահը մասնակցում է տոնակատարություններին

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարող հրապարակում ներկա են գտնվել մայրաքաղաքի 2794-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը՝ քաղաքի հիմնադրման մասին պատմող թատերականացված ներկայացմանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի,  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կառավարության եւ Երեւանի ավագանու անդամների ու հազարավոր երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի հետ՝ հետեւել է բեմականացված ներկայացմանը, որի ընթացքում  թատերական ու պարային խմբերի մասնակցությամբ ներկայացվել է մայրաքաղաքի պատմությունը ՝  Էրեբունու հիմնադրման օրվանից մինչ  մեր օրերը։

Թատերական բեմականացումն ավարտվել է Էրեբունի Երեւանի օրհներգով։

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շփվել է տոնակատարության մասնակիցների հետ, շնորհավորել նրանց եւ հաճելի տոնական օր մաղթելով առաջարկել առավել ակտիվ ու անմիջական մասնակցություն ունենալ տոնական բոլոր միջոցառումներին ու օրը վերածել իսկական տոնախմբության։

Հանդիսության մասնակիցներն իրենց հերթին շնորհավորել են քաղաքապետին եւ վստահեցրել , որ սիրելի քաղաքի տոնը հիրավի նաեւ իրենց տոնն է, Երեւանն էլ , իսկապես, իրենց սրտի մայրաքաղաքը, ուստի իրենք ամեն ինչ կանեն , որ տոնը լիարժեք համաժողովրդական լինի։

Հանրապետության ղեկավարն այսօր կմասնակցի “Էրեբունի-Երեւան-2794” տոնակատարության շրջանակներում մայրաքաղաքում կազմակերպված այլ միջոցառումների եւս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ