29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձերբակալվել է Մհեր Սեդրակյանի քրոջ որդին

Ոստիկանությունը երեկ ձերբակալել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի /Թոխմախի Մհեր/ քրոջ որդուն` Արման Բադալյանին: Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկվել երկու անձ, որոնցից մեկը Արման Բադալյանն է: Նրա մոտից  հայտնաբերվել է “Բերետտա” տիպի ատրճանակ: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում:  

Գերմանուհին անակնկալի եկավ…

Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9ա շենքում ապրող Գերմանիայի դաշնային հանրապետության քաղաքացի` 27-ամյա Իրինա Տիմերմանը զարմացել է, երբ տեսել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարարության հատուկ փրկարարական ջոկատի  եւ ՃԿԿ օպերատիվ խմբի աշխատակիցներին: Վերջիներս գերմանուհուն ասել են որ ահազանգ է ստացվել, որ նա ուզում է ինքնասպան լինել: Սակայն Իրինան պարզապես նստել էր 4-րդ հարկի պատշգամբին եւ ոտքերը […]

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Մերկապարողները, մերսողները եւ սեքս-ինդուստրիայի այլ աշխատակիցները հուլիսի 14-ից չեն կարող Կանադայում աշխատելու ժամանակավոր թույլտվություն ստանալ: Կանադայի իմիգրացիայի հարցերով նախարար Ջեյսոն Քեննին հայտարարել է, որ նման որոշում է ընդունվել օտարերկրացիներին շահագործումներից  եւ թրաֆիքինգից զերծ պահելու նպատակով: Բացի այդ, գործատուներին արգելվել է աշխատանքի ընդունել օտարերկացիներին: 2007-ին Կանադայում փորձ էր արվել արգելել օտարերկրացի մերկապարուհիների մուտքը երկիր, սակայն դա […]

Գերանդին պատին է դեմ առել, իսկ դանակը` ոսկորին…

“Քաղաքական կացությունը ես այսպես կներկայացնեմ: Ժամանակն է եկել, որ մենք իրար հրաժեշտ տանք, բայց ուրախ կլինեի, որ այդ հրաժեշտը լիներ քաղաքակիրթ ձեւերով: Ընդհանրապես նման դեպքերում երկու ձեւով է լուծվում հարցը վերեւից եւ ներքեւից: Ես կուզեի, որ այս հարցը լուծվեր եւ ներքեւից, եւ վերեւից”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է դերասան վարդան Պետրոսյանը` անդրադառնալով “Հարսնաքարի” միջադեպին: […]

Շնորհավորել է Ազգային ժողովի նախագահը

Սահմանադրության օրվա առիթվ շնորհավորական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:  “Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 17 տարի առաջ ընդունված մեր երկրի հիմնական  օրենքը դարձավ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները  անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի եւ կայուն հիմք: Սահմանադրությանը հավանություն տալով` մեր […]

Կորչեն “Ֆեյսբուքի” ախրանիկները

Սովորույթի համաձայն, ընկերներիս շնորհավորեցի հուլիսի 5-ի` Սահմանադրության օրվա առթիվ, եւ ինչպես ակնկալում էի լրագրող Վարդուհի Սիմոնյանը ասաց. “Ազիզ, շնորհակալ եմ, բայց ինչ Սահմանադրական իրավունք, երբ “Ֆեյսբուք”-ում էլ ախրանիկներ կան”: Բնականաբար, շնորհավորանքս վերածվեց զրույցի: “Ֆեյսբուքյան “ԵԼՔ” խմբի իշխանությունը երեկ մոտ 6 ժամով գրավել են. Սեւանա լճի պատկերի տակ թաքնված ֆեյկը նստել է ադմինիստրացիայում եւ ջնջել իրեն […]

Նիկոլայ Ծատուրյանն ուզում է Սերգեյ Դանիելյանին “սպանել”, հենց տեսնում է Մեծ մամե-ի դերում

ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը եւ դերասան Սերգեյ Դանիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան Սահմանադրության օրվան: Սերգեյ Դանիելյանը /Յոժը/ շնորհավորեց ներկաներին ու ասաց, թե էլ ասելու բան չկա: Մյուս բանախոսը կարեւորեց սահմանադրության ընդունումը եւ նշեց, որ մնում է ՀՀ սահմանադրությունը իսկապես կյանքի կոչվի եւ քաղաքացիներն իրենց պաշտպանված զգան: Բանախոսներն անդրադարձան […]

Գայլը հոշոտել է

Հուլիսի 5-ին, ժամը 07.35-ին տեղեկություն է ստացվել, որ գիշերվա ընթացքում գայլը հոշոտել է Ռինդ գյուղի բնակիչ Վ. Մնացականյանին պատկանող մեկ եւ վիրավորել երեք ոչխար: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի բնապահպանության եւ ոստիկանության մարզային վարչություններին:    

Թունավորում օձի խայթոցից

Հուլիսի 5-ին, ժամը 11. 07-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր մարզի բնակիչ` 1989թ. ծնված Ս. Գալստյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Հայաստանը կրկին “մասամբ ազատ” երկրների շարքում է

“Freedom House” իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է “Վատթարներից վատթարագույնը. աշխարհի բռնապետական հասարակությունները” վերնագրով հերթական զեկույցը, որում հրապարակվել են աշխարհի 195 երկրներ: Դրանք դասակարգվել են “վատթարագույն եւ դրան մոտ”,  “ոչ ազատ”, “մասամբ ազատ” եւ “ազատ” խմբերում: Զեկույցում ընդգրկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղը`  որպես “վիճելի տարածք” եւ հայտնվել է “ոչ ազատ” երկրների ցանկում: Հաշվի են առնվել հայացքներն արտահայտելու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի