22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վազգեն Խաչիկյանի փաստաբանը հրաժարվե՞լ է

Henarana.am-ի տեղեկություններով, կալանքում գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվել է նրա պաշտպանը լինելուց:

Նշենք, որ Աթանեսյանը Խաչիկյանի համակուրսեցին էր եւ Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ հենց դրա համար է պաշտպանելու նրան: Խաչիկյանի նոր պաշտպանն է Ժորա Վարոսյանը:

Մեզ հետ զրույցում Վարոսյանն ասաց, որ նոր է ծանոթանում գործի նյութերին եւ չի կարող կանխագուշակել ընթացքը: Փորձեցինք նաեւ ճշտել, թե ինչու է Տ. Աթանեսյանը հրաժարվել Խաչիկյանից:

“Զբաղվածության եւ ծանրաբեռնվածության պատճառով նախաքննության փուլում ես չեմ ներկայացնի նրա շահերը: Սա երկուստեք պայմանավորվածության արդյունքում է որոշվել: Իսկ արդեն դատաքննության ընթացքում կմիանամ պաշտպանական խմբին”,-ասաց Աթանեսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ