08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ առաջնորդը “Ջիփ”-երով չէր. Ժողովուրդ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ`ժամը 17:00-ի սահմաններում, Դուբայից վերադարձել է Հայաստան: Ականատեսների վկայությամբ` Ծառուկյանին մոտ 8 “Ջիփ”-եր են դիմավորել: Նա իր թիկնապահների ուղեկցությամբ գնացել է Աբովյանի քարի գործարան եւ այնտեղ մի քանի րոպե մնալուց հետո դուրս եկել: Սակայն ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հետ զրույցում նշել է, որ Ծառուկյանը քարի գործարան չի գնացել. […]

Գնացքը բախվել է ավտոմեքենային. զոհ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արտենի գյուղի երկաթուղային կայարանի անցումում բեռնատար գնացքը բախվել է “Օպել” մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով “Օպել”-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտենիի հիվանդանոց, որտեղ ժամը 14.00-ին ուղևորներից մեկը` 1968 թ. ծնված  Նունե Թադևոսյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

Տեր-Պետրոսյանի շանսը /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ, Հայաստանի իրականությունում` ընդդիմությունը փորձում է քաղաքական պատրանքի մթնոոլորտ ստեղծել: “Քաղաքական քայլերով պիտի հակաշիռ ստեղծեն իշխանությանը, բայց չի արվում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տիկին Խառատյանը: Նա կարծում է, որ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելու շանսերը նվազագույն են: Մանրամասները տեսանյութում:

Մալազիայում գտել են Էյնշտեյնի նմանակ կապկին /ֆոտո/

Մալազիայի Ազգային պարկում ապրում է ամերիկյան փոքրիկ կապիկ, որը շատ նման է Հարաբերականության տեսության հեղինակին: Այդ հրաշքին լուսանկարել է 66-ամյա ֆիզիկոս Միխայիլ Նազարովը, ով նշել է, որ կապիկի ճակատի վրա կան ճիշտ նույնպիսի ճաղատ մասեր եւ բազմաթիվ կնճիռներ, ինչպես եւ Ալբերտ Էյնշտեյնի մոտ, գրում է “утро.ру”-ն: “Առաջին բանը, որ ես մտածեցի, երբ տեսա կապիկին, այն […]

Վերելակի ընկնելուց տուժածներից մեկի վիճակը դեռ ծանր է

Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության։ Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանը: Իսկ մյուս տուժածի վիճակը համեմատաբար թեթև է, նրա բուժումը շարունակվում է վիրաբուժական բաժանմունքում: Ինչպես ավելի վաղ հայտնել […]

Ավարտվեց ՛՛Կինոաշուն 2012՛՛-ը. հանձնվեցին մրցանակները

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավարտվեց ՛՛Կինոաշուն 2012՛՛-ը, որը Հայաստանում մեկնարկել է սեպտեմբերի 28-ին: Արդեն երրորդ տարին է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և հիմնական գործընկերներ մշակույթի նախարարության և Ինեկո բանկի աջակցությամբ Հայաստանում կազմակերպվում է այս միջոցառումը: Ինչպես նշեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ծրագիրն արդեն ավանդական է դարձել, հասարակության կողմից սպասված է, և իրենք ամեն […]

Օբամայի նախընտրական շտաբը “բին Լադենից” նվիրատվություն է ընդունել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը նվիրատվություն է ստացել սպանված ահաբեկիչ Ուսամա բին Լադենի անունից, գրում է “WorldNetDaily”-ը: Իրականում գումարն ուղարկել են “WND” կայքի լրագրողները պակիստանյան սերվերից` ցույց տալու համար, որ Օբաման նվիրատվություններ է  ստանում արտասահմանից, ինչը, սակայն, արգելված է: Նրանց հաջողվել է Օբամայի շտաբին  2 անգամ ոչ մեծ գումարներ ուղարկել: “Գործունեության տեսակը” բաժնում լրագրողները […]

Տողի ազատագրումն ասաց, որ պատրաստ ենք պատերազմից փառքով դուրս գալու. Կոմանդոս

Տարիներ առաջ այս օրը /1991թ., 30 հոկտեմբերի/ Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը (հրամանատար` Արկադի Տեր-Թադևոսյան` Կոմանդոս) փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջանը): Նշենք, որ հենց այս ազատագրումով էլ սկսվեցին մյուս շրջանների ազատագրում: Henaran.am-ի հետ զրույցում Կոմանդոսը հիշեց, թե ինչ էր կատարվում այդ օրը, ինչպես սկսվեց պայքարը: ‘Մինչև այդ օրը պարտիզանական […]

Մեկնարկեց ‘ArmNet Awards 2012’ համահայկական ինտերնետային մրցույթը

Այսօր մեկնարկեց ‘ArmNet Awards 2012’ համահայկական ինտերնետային մրցույթը: Նախագծի շրջանակում կանցկացվեն Հայաստանում ինտերնետի զարգացմանը նվիրված  ‘ArmNet մրցանակաբաշխություն 2012’ հայկական ինտերնետ-կայքերի մրցույթը, ‘ArmNet 2012 կոնֆերանս’ վեբ տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանսը և ‘ArmNet 2012 մարզային դասընթաց’ Վանաձորում: ‘Մեր ավանդական գործընկերների` Maeutica-ի և ISOC-ի հետ մենք երջանիկ ենք հայտարարել երրորդ ArmNet-ի մեկնարկը’,- ողջունելով ներկաներին` ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն […]

Խանջյան 20-ի փլուզումից տուժածներից 5-ը դեռ հիվանդանոցում է

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանը: Նրա տեղեկացմամբ` այս պահին ‘Սուրբ Գրիգոր Լուսավորիչ’ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ևս մեկ տուժած, ում վիճակը մասնագետները գնահատում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի