06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսների նախարարության աշխատակիցը ավտոմեքենայով բախվել է աղբատարին

Սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա Արսեն Գասպարյանը, վարելով “Տոյոտա Կարոլա” Լ 24 79 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում` “Դրախտ” ռեստորանային համալիրի մոտ բախվել է ճանապարհին կայանված սանմաքրման աշխատանքներ կատարող “ԶԻԼ” մակնիշի 496 OO 62 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խարբերդի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Սարգսյանն […]

“Տաշիրի” կողմից

Սեպտեմբերի 2-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տանը <Տաշիր> բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նոր ուսումնական տարվա առթիվ 100 հազարական դրամի չափով պարգևներ հանձնեց Լոռու մարզի ավելի քան 400 ուսանողների, ովքեր գերազանց առաջադիմությամբ սովորում են Հայաստանի պետական բուհերում: Բոլորին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ […]

Վերաքննիչը այսօր կքննի Օսկանյանի բողոքը

Այսօր  վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննվի Վարդան Օսկանյանի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից:

“Թղթե շերեփն” ու միջազգային կուրությունը

Մինչ Հունգարիան ներողամտություն է հայցում, իսկ Հայաստանը դադարեցնում է այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հետագա ընթացքը, Ադրբեջանում ցնծում են` իրենք էլ ապշած ` այսպես ասած “ազգային հերոսի” անսպասելի ազատության մեջ հայտնվելը: Ադրբեջանցի պաշտոնյաների համար էլ սա առիթ է գովաբանելու նախագահ Իլհամ Ալիեւին` նրան վերագրելով “ազգին նվիրված” սպայի ազատության շնորհումը: “Սաֆարովի վերադարձը հայրենիք նախագահ Իլհամ Ալիեւի […]

Համբերությունը կյանք է. ՕԵԿ նախագահ

Օգոստոսի 30-ին երեկոյան, երբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստն էր ընթանում, “Օրինաց երկրում” էլ կուսակցության քաղխորհդի նիստն էր: ՕԵԿ-ի դեմքերն էին արձակուրդից վերադարձել եւ քննարկման բազմաթիվ հարցեր էին կուտակվել: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հիմնականում խոսվել է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՕԵԿ դիրքորոշման մասին: ՕԵԿ-ական փոխնախարարների նշանակման մասով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը թիմակիցներին ոգեւորել եւ հորդորել մի […]

Ընդդիմության գլխավոր խնդիրը

Նախընտրական աշունը եւ 2013 թ. նախագահական ընտրություններին նախորդած հատվածը թեեւ  թեժ կլինի, բայց քաղաքական ուժերի միջեւ պայքարը լուրջ սրացումներով չի դրսեւորվի: Այս  կարծիքին է ԱԺ  “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: “Ժառանգությունը”, Ռուբեն  Հակոբյաանի խոսքով, ակտիվ մասնակցություն կունենա նախագահական ընտրություններին:  Նախագահական ընտրություններին “ժառանգությունը” կմասնակցի սեփական թեկնածուո՞ վ` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, թե՞ գուցե այլ քաղաքական ուժերի հետ միավորում կկազմի: […]

“Սիվիլիթաս”-ում ստուգումները շարունակվում են

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով “Սիվիլիթաս” հիմնադրամում պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը երկարաձգվել է եւս 30 աշխատանքային օրով: Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամի՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներն սկսել էր 22.06.2012թ., որոնք 21.07.2012թ. կասեցվել էին 30 աշխատանքային օրով: “Սա արդեն անհասկանալի է: Հայաստանի նույնիսկ ամենամեծ ձեռնարկություններում, որոնք մի քանի հազար աշխատատեղ […]

Գյումրու կրակոցների գործով` մեղադրյալներ

Հայաստանի կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում 4 անձ ներգարավվել է որպես մեղադրյալ, իսկ 1-ը ձերբակակվել է` խուլիգանություն կատարելու կասկածանքով: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Մասնավորապես` 2012թ. օգոստոսի 24-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Ռուսթավելի փողոցում` «Հրաշքների Աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց, Սպարտակ Ղուկասյանը, Հ. Համբարյանը, Պ. Մադոյանը եւ մյուսները […]

Օրհնության կարգ կրթության մշակների համար /վիդեո/

Գիտելիքի օրվա նախօրեին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Սա արդեն երրորդ տարին է, որ անց է կացվում: Ն.Ս.O.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքով, տարիներ ի վեր կրթության մշակները կրթության եւ գիտության նախարարի գլխավորությամբ եւ առաջնորդությամբ գալիս են Սուրբ Էջմիածին` “իրենց ուխտը վերանորոգելու մեր հայ դպրության հիշատակի առջեւ եւ համատեղ աղոթքով […]

37 հազար երեխայի համար կհնչի առաջին զանգը

ԿԳՆ նախնական տվայալներով վաղը` սեպտեմբերի մեկին շուրջ 37 հազար  աշակերտ առաջին անգամ դպրոց կգնա: ԿԳՆ ընդհանուր կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով, առաջին դասարանցիների թվի մասին վերջնական տվյալները հայտնի կդառնան սեպտեմբերի հինգից հետո, իսկ մինչ այս ոլորտի մասնագետ ծնողներրին հիշեցնում է, որ առաջինից չորրորդ դասարանի աշակերտների դասագրքերը պետությունը տրամադրում է անվճար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի