06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կընթանան մեկ այլ փոթորկի ֆոնի վրա

ԱՄՆ-ի օդերեւութաբանական Ազգային կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 7-ին Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգների ուղղութամբ նոր փոթորիկ կշարժվի` “Նոսիստերը”, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:  Հիշեցնենք, որ այս  2 նահանգներն էլ հենց ամենաշատը տուժեցին “Սենդի” փոթորկից:

Օդերեւութաբանների խոսքով` աղետը ԱՄՆ-ի արեւելյան ափեր կարող է բերել քամիներ, անձրեւներ եւ նույնիսկ ձնաբքեր: Քամու արագությունը կարող է հասնել մինչեւ ժամում 70 կմ: Նրանք ընդգծում են, որ այս մրրիկն այնքան ուժեղ չի լինի, որքան “Սենդին” էր, սակայն այն կարող  է ավելի մեծացնել “Սենդիի” հասցրած վնասների ծավալը: Նախորդ շաբաթվա ընթացքում փոթորկի զոհը դարձավ ավելի քան 100 մարդ: Միլիոնավոր տներ 18  նահանգներում առանց էլեկտրականության մնացին:

Մինչ օրս փրկարարները ստուգում են փլատակները` անհետ կորած մարդկանց գտելու հույսով: Իշխանություններն արդեն զգուշացրել են քաղաքացիներին ձեռք բերել անհրաժեշտ ամեն ինչ` վաղը տներից դուրս չգալու համար:

Իսկ այսօր` նոյեմբերի 6-ին, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն են մեկնարկել` փոթորիկների ֆոնի վրա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ